Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, երբ Երևանը շնչում էր տոնական տրամադրությամբ, իսկ Հանրապետության հրապարակը լցվել էր երաժշտությամբ ու հուզառատ պահերով, բեմում իր փայլուն ներկայությունն ունեցավ երգիչ Սարո Թովմասյանը։
Սարո Թովմասյանի ներկայությունը տոնական համերգի բեմում լրացրեց օրվա երաժշտական պատկերը՝ հաղորդելով իր առանձնահատուկ երանգը։ Հանրապետության հրապարակում անցկացված տոնական համերգը միավորել էր երաժշտությունն ու ազգային տոնի խորհուրդը։
Այդ մեծ տոնակատարության շրջանակում Սարո Թովմասյանի ելույթը ևս մեկ երաժշտական էջ դարձավ Անկախության օրվան նվիրված միջոցառումների պատմության մեջ։
Արշալույս Ադամյան








