Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որոշ երկրներ պատրաստ չեն ընդունել փոփոխվող իրականությունը և հակամարտություններ են հրահրում․ Պուտին


Բազմաբևեռ աշխարհի ձևավորումն «առանց բարդությունների չի ընթանում», քանի որ որոշ երկրներ փորձում են հակամարտություններ հրահրել և զսպել աճող մրցակիցներին։ ԲՐԻԿՍ-ի XVIII գագաթնաժողովի նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կոմերսանտը։


Նրա խոսքով՝ մի շարք պետություններ պատրաստ չեն ընդունել համաշխարհային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և շարունակում են «մտածել գաղութատիրական կատեգորիաներով»՝ ձգտելով «աշխարհը բաժանել ծաղկուն այգու ու վայրի ջունգլիների» և «ապրել ուրիշի հաշվին»։ Պուտինը չի հստակեցրել, թե հատկապես որ երկրները նկատի ունի։


«Նրանք պատրաստ չեն ընդունել փոփոխվող իրականությունը և ամեն կերպ ձգտում են զսպել աճող մրցակիցներին։ Գործադրվում են ցանկացած միջոցներ, այդ թվոմ՝ սակագնային պատերազմներ, ապօրինի պատժամիջոցներ, տնտեսական դիկտատի, շանտաժի, ներքին գործերին միջամտության փորձեր և պարզապես կոպիտ ուժ», — ասել է Ռուսաստանի նախագահը։


Պուտինի խոսքով՝ միաժամանակ վերաբացվում են լարվածության հին օջախները և հրահրվում նոր հակամարտություններ։ Արդյունքում, ըստ նրա, «խափանվում է միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգը», իսկ մի շարք բազմակողմ կառույցների ու ինստիտուտների արդյունավետությունը նվազում է։


Պուտինի հիշատակած «ծաղկուն այգու» և «ջունգլիների» կերպարն ավելի վաղ օգտագործել էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 2022 թվականին նա Եվրոպան համեմատել էր պարտեզի հետ, որտեղ առկա են քաղաքական ազատություն, տնտեսական բարգավաճում և սոցիալական հավասարության ձգտում, իսկ մնացած աշխարհն անվանել էր ջունգլիներ։


Բորելի հայտարարությունները դժգոհություն էին առաջացրել ԱՄԷ-ում, որտեղ դրանք որակել էին որպես ռասիստական։ Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավարը համաձայն չէր այդ գնահատականի հետ, սակայն ներողություն էր խնդրել իր խոսքերի համար։

Լրահոս

Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Լրացուցիչ նորություններ

...

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը

Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)

Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել