ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունն ավելի երկար է տևում, քան նա սպասում էր։ «Մենք կառուցել ենք աշխարհի ամենահզոր բանակը։
Մենք ստիպված ենք եղել մեր բանակն օգտագործել ավելի երկար, քան ես կարծում էի, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա», – ասել է նա՝ ելույթ ունենալով սեպտեմբերի 10-ի երեկոյան Դալասում՝ նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ անցկացվող Հանրապետական ազգային համագումարում։
Սպիտակ տան ղեկավարը վերահաստատել է իր պնդումը, որ Միացյալ Նահանգները վերահսկում է Հորմուզի նեղուցը։ «Մենք վերահսկում ենք նեղուցը, և ես այն անվանում եմ Թրամփի նեղուց», – հայտարարել է նա։








