Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը


Վենեսուելայի Բոլիվար նահանգում թեթևաշարժ ինքնաթիռ է ընկել․ օդանավում գտնվող երկու տեղացի գործարարները, ուկրաինացի մոդելն ու ևս երկու ուղևոր ողջ են մնացել։ Ինչպես հայտնում է El Pitazo պարբերականը, նրանց առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։


YV2199 գրանցման համարով ինքնաթիռը վթարի է ենթարկվել կիրակի օրը՝ սեպտեմբերի 6-ին, Սյուդադ Բոլիվարում՝ «Կանայմա» ազգային պարկից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նահանգի զինվորականների և քաղաքացիական պաշտպանության ծառայության նախնական տվյալներով՝ ուղևորների թվում եղել են վենեսուելացի գործարարներ Դոմինգո Արնալդո Ամարո Չակոնը և Գիլյերմո Ալֆրեդո Ամարո Չակոնը, ինչպես նաև Ռաուլ Ֆրագոսան, Մայքլ Բրեդլին և ուկրաինացի մոդել Սոֆիա Կոմարը։ Օդանավը վարել են օդաչուներ Էռնեստո Մասեդան և Խոսե Գոնսալեսը։


Փրկարար ծառայությունների հաղորդմամբ՝ ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել։ Այնուամենայնիվ, իշխանությունները չեն հայտնում, թե ինչ վիճակում են նրանք և որ բժշկական կենտրոններ են տեղափոխվել։ Ավիավթարի պատճառները պարզվում են։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը Սյուդադ Բոլիվար էր ժամանել վերալիցքավորման նպատակով՝ դեպի Կարակաս ճանապարհը շարունակելուց առաջ։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության հրապարակած լուսանկարներում երևում է, որ օդանավի ստորին հատվածը մասամբ այրվել է։


Վենեսուելական ԶԼՄ-ների առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել եղբայրներ Ամարո Չակոնների ինքնությունը։ Ինչպես ավելի վաղ Mapas de Poder հետաքննչական նախագծի շրջանակում հայտնել էր El Pitazo-ն, նրանք ներգրավված են Իսպանիայում ընթացող մի դատական գործում, որը կապված է այդ երկրի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ։


Հետաքննության համաձայն՝ Ամարո եղբայրները կապված են առևտրային ընկերությունների, ֆինանսական գործարքների, ինչպես նաև նավթարդյունաբերության, ոսկու արդյունահանման և ագրոբիզնեսի ոլորտներում ծավալած գործունեության հետ։ Լրագրողների ուսումնասիրած փաստաթղթերում նկարագրվում է մի ցանց, որը միմյանց էր կապում Կարակասը, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Պանաման և Մադրիդը։


Ամարո Չակոն եղբայրների անունները հիշատակվել են նաև Տնտեսական և ֆինանսական հանցագործությունների քննության իսպանական Udef ստորաբաժանման զեկույցներում։ Գործի նյութերի համաձայն՝ նրանց հետ կապված ընկերությունները կարող էին միլիոնավոր եվրոներ փոխանցել կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով, ինչն էլ հարուցել էր Իսպանիայի իշխանությունների կասկածը։ Հետաքննության մեջ նշվում է, որ այդ միջոցների մի մասը, ըստ ամենայնի, հայտնվել է Սապատերոյի մերձավոր շրջապատի հետ կապ ունեցող ընկերություններում։ Միևնույն ժամանակ, գործով անցնող անձինք չեն պատասխանել El Pitazo-ի՝ հրապարակված մեղադրանքների ու փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություն տալու հարցմանը։

Լրահոս

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Կարևոր
COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման
Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը
ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար
Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը