Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) դիլիջանյան, ծաղկաձորյան սեմինարների համար վճարել է պետությունը՝ ընդ որում, բավականին մեծ գումար՝ մոտ 630 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, վերնագիրը վերապատրաստում, խորհրդատվություն, կարողությունների զարգացում է։

Սովորաբար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) աշխարհի տարբեր երկրներում պետական մարմիններին աջակցում է դրամաշնորհներով, տեխնիկական աջակցությամբ և փորձագիտական ռեսուրսներով։ Հայաստանում, սակայն, գործում է նաև հակառակ ֆինանսական հոսքը․ 2024 թվականի ֆինանսավորման համաձայնագրով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240,600,000 դրամ։

• Նույն հոդվածում վճարման ժամանակացույցն է.

• 25.12.2025 – 120,300,000 դրամ• 25.12.2026 – 120,300,000 դրամ«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ ինչի համար է ՄԱԿ-ին ՀՀ Ազգային ժողովը գումար փոխանցել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։
Հարցմամբ դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ պարզաբանելու 2026-ին ապրիլի 30-ին 114 մլն 765 հազար դրամի ֆինանսավորման իրավական հիմքը, ծրագրի բովանդակությունը, վճարվող ծառայությունները, մրցակցային ընթացակարգի առկայությունը, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման վերահսկողության մեխանիզմները։

ԱԺ աշխատակազմը պատասխանել է, որ.«ՀՀ Ազգային ժողովի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կատարված ֆինանսական փոխանցման համար հիմք է հանդիսանում 07.05.2024 թվականի ԱԺ աշխատակազմի և ՄԱԶԾ-ի միջև կնքված ֆինանսավորման համաձայնագիրը»։Ի դեպ, այդ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 7-ին և վերաբերում է «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (MAP 2.0/FORSETI)» ծրագրին։ Այն նախատեսված է 2024-2027 թվականների համար և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 մլն ԱՄՆ դոլար։

Ի՞նչ է գնում ԱԺ-ն այդ գումարովԱԺ աշխատակազմի պատասխանի համաձայն՝«Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով»։ Մինչդեռ ՄԱԶԾ-ի պաշտոնական նկարագրությունը ցույց է տալիս, որ ծրագիրը շատ ավելի լայն նպատակներ ունի, քան պարզապես դասընթացներ կազմակերպելը։

Այն նախատեսում է բարձրացնել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել հանրության հետ հաղորդակցությունը, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը, աջակցել օրենսդրական գործընթացին, պայքարին ապատեղեկատվության դեմ և մեծացնել հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ։ Ծրագրի արդյունքային ցուցանիշների թվում նշվում են, օրինակ՝ հանրային իրազեկվածության ցուցանիշի առնվազն 7 տոկոս աճ, պատգամավորների և աշխատակազմի առնվազն կեսի վերապատրաստում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցությամբ առնվազն 10 քաղաքականության մշակում կամ վերանայում։

Մինչդեռ իրականում խորհրդարանական վերահսկողություն մեր երկրում չկա. ԱԺ-ն՝ ՔՊ-ի միանձնյա կառավարման ներքո է. բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են, որոշումները բացարձակապես իրենք են կայացնում։ Իսկ ինչո՞ւ առանց մրցույթի«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք նման ծավալի պետական միջոցների հատկացման դեպքում իրականացվել է մրցակցային ընթացակարգ։ԱԺ-ի պատասխանը մեկ նախադասություն է.

«Ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, որը միջազգային վերպետական կառույց է»։Փաստորեն, մրցույթ կամ այլընտրանքային ընտրության մեխանիզմ չի կիրառվել, քանի որ գործընկերը միջազգային կազմակերպություն է, ուրեմն պետք է գումարը հենց ՄԱԿ-ին տալ։ՄԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՔՐԻՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎՈրտե՞ղ է բյուջետային հիմնավորումըԱԺ աշխատակազմը պատասխանել է.«Ծախսի անհրաժեշտության բոլոր հիմնավորումները ներկայացված են «2026 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում»։«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև կառավարության բյուջեի կատարումն ապահովող որոշումները։

Դրանցով հաստատվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված միջոցառումների շարքում ներառված է նաև ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ծրագրի ֆինանսավորումը, իսկ արդյունքային ցուցանիշները սահմանված են կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշմամբ և դրա հետագա փոփոխություններով։Սակայն բյուջետային փաստաթղթերում չի ներկայացվում, թե 240.6 մլն դրամի դիմաց կոնկրետ որ ծառայության արժեքն ինչքան է, ինչքան գումար է ուղղվում խորհրդատվությանը, ինչքան՝ վերապատրաստումներին, ինչքան՝ փորձագիտական աշխատանքներին կամ վարչական ծախսերին։ Այդպիսի մանրամասն ֆինանսական բաշխում ԱԺ-ն նույնպես չի ներկայացրել։Ինչպե՞ս է վերահսկվում գումարըԱԺ-ի փոխանցմամբ՝«Ծրագիրը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին կատարված բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն, իսկ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ծրագրի խորհրդին տարեկան հաշվետվությունը։ Ծրագրի խորհրդի նիստեր տեղի են ունեցել 05.05.2025 թվականին և 21.04.2026 թվականին»։

Ծրագրի խորհրդում քննարկվում են նախորդ տարվա արդյունքները և հաստատվում հաջորդ տարվա աշխատանքները։Հարցը մնում է բացԻսկ ծրագրի արդյունավետությունը փաստացի չափելիություն չունի, վերահսկողություն նույնպես, քանի որ ՔՊ-ական պատգամավորները ՄԱԿ-ի և պետության միջոցներով փաստացի հանգստի են մեկնել կուրորտային քաղաքներ, որտեղ հընթացս մասնակցել են ինչ-որ դասընթացների կամ ելույթներ են լսել։ Ինչ է տվել դա ԱԺ-ին, որքանով են ինստիտուցիոնալ կարողությունները բարձրացել, մնում է խիստ անհայտ։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավական առումով ԱԺ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը ձևակերպված է, իսկ ծրագիրը միջազգային համաֆինանսավորմամբ իրականացվող բազմամյա նախաձեռնություն է։ Սակայն նույն փաստաթղթերը չեն պատասխանում ամենակարևոր հարցին՝ 240.6 մլն դրամի դիմաց ինչ չափելի արդյունք է ստացել և ստանալու Հայաստանի հարկատուն։Եթե մասնավոր ընկերությունը ծառայություն է գնում, սովորաբար ներկայացվում է՝ ինչ աշխատանք է կատարվել և ինչ արժեքով։ Պետական միջոցների դեպքում նույն թափանցիկությունը ոչ պակաս կարևոր է։

Իսկ այս դեպքում հանրությունը դեռևս չի տեսնում, թե պետական բյուջեից նախատեսված մոտ 630 հազար ԱՄՆ դոլարը ինչպես է ազդել խորհրդարանի աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության կամ օրենսդրական որակի տեսքով


Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ