Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը



Տնտեսագետ Աղասի Թավադյանը մտահոգ է մեր երկրում օրեցօր խորացող տնտեսական խնդիրների պատճառով։ Հիշեցնենք՝ արդեն մի քանի ամիս է՝ Ռուսաստանը սահմանափակել կամ ընդհանրապես արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումն իր երկիր՝ այդ որոշումները պատճառաբանելով տարատեսակ խախտումների հայտնաբերմամբ։

Ռուսաստանի կողմից այդպիսի գործողությունները հատկապես ակտիվացել էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և շարունակվում են մինչև օրս։ Այս ամենի համատեքստում Թավադյանը նկատեց՝ ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումները մեծամասամբ քաղաքական բնույթ ունեն։

Եթե նախկինում որոշ խոչընդոտներ եղել են, ապա այժմ դրանք զգալիորեն շատացել են։ Euromedia24 TV-ի հետ զրույցում Թավադյանը նշեց, որ այս պահին դեպի ԵԱՏՄ արտահանվող հայկական ապրանքների մոտ 20 տոկոսը փաստացի սահմանափակված է։

Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է, սակայն իրականում այդ ազատություններից առնվազն երկուսն՝ ապրանքների և կապիտալի ազատ շրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, այսօր չեն գործում։

«Սա բավականին մեծ խնդիրներ է ստեղծում մեր ներքին շուկայում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2018 թվականից հետո Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ գրեթե հնգապատկվել է, մինչդեռ դեպի ԵՄ այն էական աճ չի գրանցել։ Սա նշանակում է, որ այդ ուղղությամբ բավարար քաղաքականություն չի տարվել»,- ընդգծեց տնտեսագետը։

Թավադյանի խոսքով՝ մինչև ընտրությունները տնտեսվարողները սպասում էին, որ ռուսական սահմանափակումները ժամանակավոր բնույթ կկրեն, և ընտրություններից հետո իրավիճակը կկարգավորվի, սակայն այդ ակնկալիքները չեն արդարացել։ Նրա գնահատմամբ՝ ամենամեծ հարվածը կրում են այն արտադրողները, որոնց արտադրանքը սկզբից ևեթ նախատեսված էր բացառապես ռուսական շուկայի համար։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ որոշ արտադրողներ ստիպված են շրջանցիկ ճանապարհներ գտնել։

Նա առանձնահատուկ մտահոգիչ համարեց նաև ծաղկաբուծության ոլորտի վիճակը․ ծաղկի բիզնեսով զբաղվողների վիճակը ևս կրիտիկական է․ կտրած ծաղիկների մեծ մասն այսօր ներքին շուկայում վաճառվում է նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ ավելի էժան, քանի որ արտահանման հիմնական ուղղությունը փակվել է։ Ինչ վերաբերում է կառավարության հայտարարություններին, թե եվրոպական շուկան աստիճանաբար բացվում է հայկական գյուղմթերքի համար, տնտեսագետը կոչ է անում իրավիճակը գնահատել ոչ թե հայտարարություններով, այլ տնտեսական հաշվարկներով։

Թավադյանն օրինակ բերեց օրեր առաջ տարածված այն տեղեկությունը, թե դեպի Իսպանիա արտահանված հայկական ծիրանը ճանապարհին փչացել է, քանի որ դեպի Եվրոպա փոխադրումները երկարատև են, իսկ գյուղմթերքի դեպքում ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։

Նա ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ խնդրի՝ կապիտալի ազատ տեղաշարժի սահմանափակման վրա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փաստացի հրաժարվում է հետ ընդունել հայկական բանկերում կուտակված ռուբլին, ինչն արդեն ազդեցություն է թողնում ինչպես բանկային համակարգի, այնպես էլ քաղաքացիների վրա։

«Բանկերը չեն կարողանում իրացնել կուտակված ռուբլին, ինչի արդյունքում ռուբլու փոխարժեքը Հայաստանում զգալիորեն նվազել է։ Եթե մեկ-երկու ամիս առաջ մեկ ռուբլին արժեր 4.6-4.7 դրամ, ապա այժմ այն հասել է շուրջ 3.9-4 դրամի»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ սահմանափակումների հետևանքով խնդիրների առաջ են կանգնել նաև բեռնատարների վարորդները, որոնք նախկինում ռուբլու շրջանառության կարևոր օղակներից էին, իսկ այժմ այդ հնարավորությունը նույնպես կորցրել են։

Նման խնդիրների հետ, ըստ Թավադյանի, արդեն բախվում են նաև Բելառուսի բանկերը, որոնք ևս սահմանափակումներ են կիրառել ռուբլու ընդունման հարցում։ Աղասի Թավադյանը համոզված է՝ ստեղծված իրավիճակը վաղուց արդեն միայն տնտեսական խնդիր չէ։

Այն արդեն սոցիալական հետևանքներ է առաջացնում՝ հարվածելով թե՛ արտադրողներին, թե՛ արտահանողներին, թե՛ բանկային համակարգին և, ի վերջո, շարքային քաղաքացիների եկամուտներին։

Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը չդիվերսիֆիկացվի և նոր շուկաների ձևավորումը չդառնա երկարաժամկետ ու համակարգված պետական ռազմավարություն, երկրի տնտեսությունը շարունակելու է մնալ մեկ շուկայից կախվածության վտանգավոր շրջանակում։


Լրահոս

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Սանկտ Պետերբուրգում ականջակալների համար ծeծի են ենթարկել և կողոպտել 24-ամյա երիտասարդին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը
Թեթև շարժիչով օդանավը մխրճվել է տան տանիքի մեջ
«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասին
Փաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)
Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ
Նորիսը հաղթեց Ֆորմուլա 1-ի Հունգարիայի Գրան պրիի որակավորման փուլում
«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվ
«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը
Կարևոր
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի. ՌԴ փոխվարչապետ
Հնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնին
«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ժամանակ բանվոր է մшհացել
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր Նովակ
Կարևոր
Փաշինյան–Մակրոն հեռախոսազրույց. քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության հարցը
Կարևոր
Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծել են երեխաների ներկայությամբ
Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին

Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ողջ արտահանումից

Ռուսաստանը նոր սահմանափակումներ է կիրառում «Ջերմուկի» նկատմամբ

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք