ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կմեկնի Շվեյցարիա՝ հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությանը մասնակցելու համար, չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթն արդեն ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից:
Այս մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս աղբյուրների համաձայն՝ Վենսը ուրբաթ օրը կմեկնի Շվեյցարիա՝ հուշագիրը ստորագրելու և պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։








