Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ.
Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է: Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման. Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը: Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը: «RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները: Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ: 85 միլիոն 430 հազար դրամ:








