Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ

Փաշինյանի իշխանության կողմից ջավախահայության հանդեպ վարած քաղաքականության, առաջիկա ընտրական գործընթացների և ջավախահայության տրամադրությունների մասին զրուցել ենք Ջավախքում ապրող և ստեղծագործող  ուսուցչուհի Նաիրուհի Չոբանյանի հետ։


- Տիկին Չոբանյան, օրերս ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մի քանի կետերով նշել էր Փաշինյանի իշխանության օրոք Ջավախքի ուղղությամբ կատարված աշխատանքները և կոչ արել ջավախահայությանը՝ քվեարկել Փաշինյանի իշխանության օգտին։ Իբրև Ջավախքում ապրող և ստեղծագործող ուսուցչուհի՝ ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքները, համաձա՞յն եք, որ ջավախահայությունը դրա դիմաց իր ձայնը տա Փաշինյանին։


- Նախ շնորհակալություն եմ հայտնում ինձ այս հնարավորության համար, քանի որ չեմ կարող անտարբեր մնալ այսօր Հայաստանի Հանրապետությունում կատարվողի հանդեպ։ Ցավում եմ՝ տեսնելով, որ պետական աշխատանքը, որը պետք է լինի առօրյա, հիմնարար և անխուսափելի պարտականություն, մատուցվում է որպես առանձնահատուկ ձեռքբերում կամ բարեգործություն։ Եվ քանի որ շատերը չգիտեն ինչ է քվեարկությունը՝ ես, նաև որպես ապագա իրավագետ, փաստեմ, որ ​քվեարկությունը ոչ թե շնորհակալության ակտ է, այլ պայմանագիր ապագայի համար։ Մենք հարկ ենք վճարում, որպեսզի պետական կառավարումը լինի արդյունավետ, ճանապարհները՝ անվտանգ, իսկ կրթությունը՝ հասանելի։ Երբ իշխանությունը կատարում է իր աշխատանքը, նա կատարում է իր պարտքը, ոչ թե մեզ լավություն է անում։ ​Նշված պատգամավորի ցանկը, այդ իմաստով, ոչ թե ծիծաղելի է, այլ ամոթալի․ այնտեղ շատ սովորական ճանապարհաշինական ընթացիկ ծրագրեր են և այլ մանր բաներ, որոնք արվել են Փաշինյանից առաջ և կարվեն նաև նրանից հետո։ Ի դեպ, նշված «ձեռքբերումներից» կամ կետերից մեկը՝ Փաշինյանի օրոք նորոգված Նինոծմինդա-Բավրա միջպետական ճանապարհը, ասֆալտապատվել ու բարեկարգվել էր Փաշինյանից շատ առաջ, իսկ այժմ այն կրկին քայքայման փուլում է։ Մյուս կետերին անգամ չեմ էլ ուզում անդրադառնալ՝ դրանք այնքան ծիծաղելի ու ընթացիկ բաներ են, որոնք նորմալ պետության դեպքում ամենօրյա գործառույթ են և ոչ թե ջավախահայության վրա վաճառելու քաղաքական կապիտալ։ Ի դեպ, ինձ հայտնի է, որ վրացական վարորդական իրավունքներով ջավախահայ վարորդներին տուգանելու կարգը փոխելը, որը Շիրակ Թորոսյանը համարում է իր ձեռքբերումը, կարգավորվել է մեկ այլ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ջանքերով։


- Հետադարձ հայացք նետելով՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարման անցած շրջանը։


- Հայ մարդը չի կարող դրական գնահատական տալ Փաշինյանի իշխանության կործանարար ընթացքին։ Նա պղծել ու վարկաբեկել է մեր ինքնության,  պետականության խորհրդանիշները։ ​Մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի ազատության ճնշումը, հոգևոր դասի և այլախոհների նկատմամբ քաղաքական հետապնդումները վկայում են տոտալ բռնապետության հաստատման մասին։


Ոչ միայն ջավախահայի, այլև յուրաքանչյուր հայի պահանջն է, որ Հայաստանում բացառվի հերոսներին և նրանց ընտանիքներին նվաստացնելու ցանկացած փորձ։ Այն, ինչ տեսանք Եռաբլուրում հերոսածին մայրերի հանդեպ, շոկային էր մեզ համար․ դա կարող էր լինել միայն թշնամական Թուրքիայում կամ Ադրբեջանում։


Որպես Վրաստանի քաղաքացի՝ ինձ համար ցավալի և ամոթալի էր ականատես լինել, թե ինչպես Հայոց Վեհափառը չկարողացավ գալ Վրաստան ու հրաժեշտ տալ մեր Պատրիարքին։ Մենք՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, պարտավոր էինք առաջին տեղում լինել ու հարգանքի տուրք մատուցել, և Փաշինյանի իշխանության ամոթալի արգելքը ոչ միայն վիրավորանք էր Վրաստանի հանդեպ, այլև ցինիկ հարված՝ մեր երկու եղբայր ժողովուրդների հոգևոր կապին։


Արցախի հայաթափումը իշխանությունների հանցավոր ու թուրքական օրակարգերի սպասարկմանը միտված քաղաքականության ուղղակի հետևանքն է։ ​Այսօր «խաղաղության օրակարգ» կոչված փաշինյանական ֆարսը վերածվել է հայրենազրկման և անվերջանալի նվաստացումների շղթայի։  


Որպես Ջավախքի զավակ՝ ինձ համար Հայոց ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չէ․ այն մեր ինքնության, մեր անվտանգության ու թուրքական ցեղասպանական քաղաքականության պայմաններում ինքնապաշտանվելու զենքերից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը իր կասկածելի ու  հակասական ու հռետորաբանությամբ փորձում է ուրանալ այն, ինչը հարազատ է մեզ։ Նա դավաճանում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Սփյուռքի ու Ջավախքի հայությանը։ Նրա քայլերը ո՛չ մի արդարացում չունեն։


- Ընդդիմադիր ուժերից ու՞մ եք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագա իշխանություն։ Առաջիկա ընտրություններին ջավախահայության՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող հատվածն ու՞մ օգտին պետք է քվեարկի Ձեր կարծիքով։


- Սկսած դեռևս 2020 թվականի հետպատերազմյան ամոթալի շրջանից՝ ես Ռոբերտ Քոչարյանից բացի ոչ մեկին չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Միայն նա կարող է այս իրավիճակից դուրս հանել Հայաստանը։ Միայն նրա օրոք է զարգացել հայաստանն ու լայնորեն օգտագործվել Սփյուռքի ներուժը։ Նրա գործունեության մեջ ես տեսնում եմ պետականամետ մոտեցումներ, որը հիմնված է ոչ թե շոուների, այլ կոնկրետ գործերի վրա։


Նրա ղեկավարության տարիներից հիշողությանս մեջ մնացել են շատ բաներ։ Օրինակ, հիշում եմ, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը այն ցուրտ ու մութ տարիներին ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի «լույսերը վառեց»։ Հիշում եմ, թե մարդիկ ինչքան էին ուրախացել, որ վերջապես էլեկտրական հոսանք ունեցան։ Նրա օրոք Ջավախքի հայկական դպրոցները անխափան ստանում էին հայալեզու դասագրքեր։ Ծաղկում էր հոգևոր – մշակութային, եկեղեցականկյանքը։ Նաև հպարտ էինք Հայաստանի ունեցած թռիչքաձև հաջողություններով։ Իսկ այսօ՞ր։ Միայն ամոթի ու նվաստացման պահեր ենք ապրում մեր եղբայր վրացիների մոտ, երբ խոսք է լինում Հայաստանի ու նրա ղեկավարի խայտառակ պահվածքի մասին։


Եթե ես ունենայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ես իմ քվեն մեծ սիրով կտայի Ռոբերտ Քոչարյանին՝ հզոր ներուժ ունեցող այդ մարդուն։ Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ միավորված ամեն ինչ անում էինք, որ Հայաստանը հաղթի, նույնիսկ մեր Ջավախքի արծիվները կյանքը չխնայեցին, որ թուրքը չգա Հայաստան, որ Արցախը լինի հայաշեն։ Այժմ ընտրությունների միջոցով Հայաստանը փրկելու պահն է, իսկ դա շատ հեշտ է՝ պետք է պարզապես գնալ ու քվեարկել Ռոբերտ Քոչարյանի, թեկուզև այլ խոշոր ընդդիմադիր ուժերից մեկի օգտին։

Լրահոս

Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ
Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել
Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ
Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ
Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ)
Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»
Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ
Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ)
Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը
Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ)
27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ
Վրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի
Կարևոր
«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին
Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն
Զելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը
Ալլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Հնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետո

Լրացուցիչ նորություններ

...

Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)

Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ

ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ)

27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ

Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության

2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի

Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը

Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա

Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ

Հայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ

Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք