ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում, հաղորդում է Al Monitor-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։ Ըստ պորտալի՝ Վաշինգտոնը չի տեսնում ռազմական գործողությունները վերսկսելով իր նպատակներին հասնելու որևէ հեռանկար։
Սպիտակ տունը ձգտում է հակամարտության դիվանագիտական կարգավորման՝ միաժամանակ մեծացնելով Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության կարելի է հասնել արդեն այս շաբաթավերջին։








