Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը


Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օրակարգում ներառված է եղել մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացում:


Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի անդամների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նախաձեռնության վերաբերյալ։ 


«Իրականում բազմաթիվ մտահոգիչ երևույթներ, օրինակ՝ բուլինգը և երեխաների ապահովությունը, շատ հաճախ ֆիզիկական միջավայրից տեղափոխվում և ձևափոխվում են նաև վիրտուալ տարածքում տեղի ունեցող երևույթների, և երեխաների պաշտպանվածությունը սոցիալական հարթակներում դառնում է կարևորագույն խնդիր։


Ընդհանուր առմամբ՝ աշխարհն այսօր չունի միասնական մոտեցում՝ ինչպես առնչվել այս խնդրին․ կան երկրներ, որոնք գնում են արգելքի ճանապարհով, իսկ որոշ երկրներ ինքնակարգավորման և գրագիտության բարձրացմանն ուղղված քաղաքականություն են վարում։ Այնպես չէ, որ մի տարբերակն ամբողջությամբ ճիշտ է, մյուսը՝ սխալ․ յուրաքանչյուր մոտեցման պարագայում կարող ենք նշել թե՛ առավելություններ, թե՛ բացեր։ Զուտ մեր տեղական կոնտեքստը հասկանալով՝ պետք է կարողանանք պատկերացնել, թե որն ավելի ճշգրիտ մոտեցում կլինի մեր պարագայում։ Իհարկե, բազմաթիվ հարցեր կան՝ սկսած տարբեր տարիքային խմբերի երեխաների վերաբերյալ առանձնացված մոտեցումից, և այդ տարբերակումը հստակ պատկերացնելու կարիք կա։


Պետք է կարողանանք այնքան խելամիտ ու գրագետ մոտեցումներ գտնել, որ մի կողմից պատրաստվենք հնարավոր մարտահրավերներին, մյուս կողմից՝ երեխաներին պատշաճ պաշտպանենք բոլոր ռիսկերից, որը, ինչ խոսք, բարդ խնդիր է։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կաջակցի այս կարևոր գործում՝ ավելի հստակեցնելու մեր պատկերացումները, և, դուք ունեք հնարավորություն՝ ձեր ներդրումն ունենալու ավելի գրագետ և մտածված մոտեցումներ որդեգրելու հարցում»,-նշել է նախարարը և ընդգծել՝ քանի որ խնդիրը միայն ԿԳՄՍ նախարարության դաշտում չէ, հետևաբար հարցի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։


Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ թեման շատ զգայուն է, և միանշանակ լուծումներ և կարգավորումներ գտնելը բարդ է։ Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ են գործում.


«Ամենախիստ սահմանափակումը, կարծես թե, Ավստրալիայում է, որտեղ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր առհասարակ արգելված է։ Եվրոպական երկրներում տարբեր տարիքային շեմ է սահմանված, և ավելի շատ սահմանափակումներ են դրված, օրինակ՝ ծնողական վերահսկողություն, որոշ կայքերի արգելափակում, քան առհասարակ արգելված է։ Սա մի կողմից, բնականաբար, կանխում է ռիսկերը, բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով երեխաների թվային գրագիտությունը՝ շրջանցելու որոշ համակարգեր, ոչ միշտ է, որ հաջողում է։

Հետևաբար, այսօր բոլոր զարգացած երկրներում հստակ այս խնդիրը դրված է՝ կտրուկ սահմանափակումները միանշանակ չեն կարող այդքան արդյունավետ լինել»։

Նախարարի տեղակալը մեջբերել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Վնասի կանխարգելումը Հայաստանում» զեկույցից որոշ ցուցանիշներ, որոնք, ըստ Արաքսիա Սվաջյանի, բավականին մտահոգիչ են։

Օրինակ՝ 12-17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան, որն ինտերնետ է օգտագործում, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության․ դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում, իսկ 57%-ի դեպքում երեխաները նշել են, որ իրենց ծանոթ մարդկանց կողմից է այն իրականացվել։ Բռնության ենթարկված երեխաների 53%-ը նշել է, որ դեպքի մասին չի բարձրաձայնել և միայնակ է մնացել այս իրավիճակում․

«Բնականաբար, երեխաներ կան, որոնք կարողանում են ինքնուրույն լուծումներ գտնել, բայց հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ երեխան վատ տրամադրություն է ունենում, մեկուսանում է, ուսման նկատմամբ մոտիվացիայի անկում է ապրում, և դրա պատճառը որևէ մեկը չի հասկանում։ Այս երևույթները հաճախ կարող են նմանատիպ իրավիճակների հետևանք լինել։ Նաև միջազգային որոշակի ցուցանիշներ կան, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1․2 միլիոն երեխա տարեկան դիփֆեյք տեխնոլոգիաներով ստեղծված սեռական բնույթի կեղծ բովանդակության զոհ է դառնում։ Այսինքն՝ որքան զարգանում են տեխնոլոգիաները, իսկ ներկայում դրանց գումարվել է նաև արհեստական բանականության գործիքակազմը, այնքան խնդիրը մեծանում է»։

Արաքսիա Ավաջյանի խոսքով՝ այս ուղղությամբ բազմապիսի աշխատանքներ են արվել․ օրինակ՝ այս ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարությունը հռչակել էր Անվտանգ և ապահով կրթության տարի, և ամեն ամիս մի ուղղությամբ դպրոցները միջոցառումներ են արել, այդ թվում՝ կիբեռանվտանգության կամ թվային գրագիտության ուղղությամբ․ «Հուսով եմ, որ ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքը որոշակի ազդեցություն ունեցել է։

Մենք կարևորում ենք նաև թվային գրագիտությունը և մեդիագրագիտությունը, և դրանով պայմանավորված՝ 2-րդ դասարանից արդեն երեխաներն անցնում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան։ Մյուս կարևոր ուղղությունը «Առողջ ապրելակերպ» խմբակն է, որը 5-րդ դասարանից երեխաներն անցնում են որպես պարտադիր խմբակ։ Ներկայում Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխություն ենք անում, որով այն դարձնում ենք արդեն պարտադիր առարկա՝ հույս ունենալով, որ ավելի մեծ ազդեցություն կունենա։ Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից են սեփական մարմնի պաշտպանության, անձնական տարածքի, բռնությունների ճանաչման, բռնության դեպքում արձագանքման մեխանիզմների և այլ ուղղություններով մի շարք դասընթացներ, որոնց հիմքում ինտերակտիվ մեթոդաբանություն է դրված»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ արձագանքման մեխանիզմների հետ կապված մի ընթացակարգ է գործարկվել՝ բոլոր դպրոցներում ձևավորվել են երեխաների պաշտպանության թիմեր, որոնցում ներառվել են կոնկրետ պաշտոններ զբաղեցնող մարդիկ, օրինակ՝ հոգեբան, տնօրենի տեղակալ և այլն։ Որոշակի ընթացակարգ է նաև դպրոցներին տրամադրվել՝ հասկանալու համար, թե արդյոք երեխան ենթարկվում է բռնության, դրա դեպքում ում ուղղորդել, ՏՄԱԿ-ներին և հոգեբանական ծառայությանը, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններին ինչպես ներգրավել և այլն․ «Այս համակարգերն արդեն դպրոցներում գործում են, որոնց ազդեցությունը, կարծում եմ, առաջիկայում դեռ կտեսնենք։ Դպրոցը պետք է գիտակցի, որ միայն ակադեմիական կրթությունը չէ իր ուղիղ պարտականությունը․ այն պետք է հանդիսանա նաև երեխայի պաշտպանության օղակ և զգայուն լինի հատկապես ընտանեկան բռնությունների, երեխայի կյանքին, առողջությանը, կենսագործունեությանը վտանգ հանդիսացող իրավիճակների հանդեպ և կարողանա արագ արձագանքել»։


Մանրամասն՝ ԿԳՄՍ նախարարության կայքում։ 

Լրահոս

ՀՀ-ն՝ վտանգավոր խաղերի մեջ․ Սողոմոնյանն՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների մասին (տեսանյութ)
Այսօրվա հարձшկումը ամբողջ պшտերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Դամասկոսի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ
Ես որևէ մեկի առաջադրման վերաբերյալ անձնական կարծիք չեմ ունեցել. Փաշինյան (տեսանյութ)
Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու
Հրահանգ կա՝ ԲՀԿ-ն չպետք է անցնի․ վճռորոշը ՍԴ որոշումն է, ի՞նչ է սպասվում հուլիսի 4-ին (տեսանյութ)
Իրանի զգուշացումը ԱՄՆ-ին. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից (տեսանյութ)
Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել
Շտապ
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ
Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար
ԵՀ նախագահի հայտարարությունը՝ Բաքվում.Հայկական ցուցադրություն ԱՄՆ-ում՝ Արտեմ Սարգսյանի աջակցությամբ (տեսանյութ)
Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Գի՞ժ եք, Նիկոլ Փաշինյանից միշտ կես քայլ հետ եմ լինելու․ Ալեն Սիմոնյան
Ես Ալենն եմ, հավելյալ թիկնապահների կարիք չունեմ, էդքան չեմ աշխատել, որ վարձեմ. Ալեն Սիմոնյան
Միլիոնավոր բարել իրանական նավթ մնացել է ծովում գտնվող տանկերներում
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից

Լրացուցիչ նորություններ

...

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են

Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու

Իրանի զգուշացումը ԱՄՆ-ին. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից (տեսանյութ)

Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

«Ռուզան»-ը՝ Համազգայինի բեմում

Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)

Տղայիս uպանել են․ մարդաuպանի թաթիկներին եմ նայում, պատվիրված էր uպանությունը

ԱՄՆ-ում Մարտարվեստի պատմության թանգարանում բացվեց հայկական առաջին մշտական ցուցադրությունը

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել

Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ)

Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»

Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ)

Ինչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ)

Սպանության հետ գործ չունենք, նախնական տեղեկություններով՝ գազի արտահոսք է եղել. Արփինե Սարգսյան (տեսանյութ)

«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Արցախի բալիկները հրամայում են

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար

Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան