Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»


Փաստ օրաթերթը գրում է.

Երևանում եվրոպական բարձր մակարդակի հանդիպումների, վիզաների ազատականացման մասին հնչող հայտարարությունների և ինտեգրման գեղեցիկ ձևակերպումների ֆոնին իրական Հայաստանը ապրում է բոլորովին այլ իրականություն։ Այն, ինչ քաղաքական հարթակներում ներկայացվում է որպես առաջընթաց և մոտեցում Եվրոպային, շարքային քաղաքացու համար վերածվել է հերթերի, փակ համակար գե րի և անո րո շու թյան ան վ ե ր ջ շրջապտույտի։Այսօր եվրոպական մի շարք երկրների դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվելը գրեթե անհնար է դարձել։

Այս թեմային մենք անդրադարձել ենք դեռևս անցյալ տարի, սակայն անցած 7-8 ամիսներին ոչ միայն իրավիճակ չի փոխվել, այլև ամեն ինչ ավելի է բարդացել: Մարդիկ շաբաթներով, երբեմն ամիսներով փորձում են գրանցվել, այսպես ասած՝ «ժամ վերցնել», բայց ապարդյուն։ Կամ օրերով «ժամ չի բացվում», կա՛մ բացվելիս դրանք սպառվում են վայրկյանների ընթացքում, իսկ միջնորդների շուկան, ինչպես միշտ, «ավանգարդում» է՝ վերածելով գործընթացը լրացուցիչ բեռի։

Ստացվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական մակարդակում խոսվում է վիզաների ազատականացման մասին, բայց տեխնիկապես ու ֆիզիկապես քաղաքացին վիզայի համար նույնիսկ դիմելու հնարավորություն չունի։Սա արդեն ոչ թե պարզապես անհարմարություն է, այլ համակարգային խնդիր, որը հարվածում է հենց այն մարդկանց, որոնց անունից այդ քաղաքականությունը ներկայացվում է։«Փաստի» խմբագրությունը, փորձելով հասկանալ իրավիճակը ներսից, դեռ անցյալ ամռանը և աշնանը ոչ մեկ անգամ փորձել է մի քանի դեսպանատներում և վիզային կենտրոններում հերթագրվել։ Բացարձակ անօգուտ: Նույնը փորձել ենք անել նաև վերջին օրերին (հավելենք, որ այս ընթացքում 1-2 դեսպանատուն ևս այս գործառութը պատվիրակել է վիզային կենտրոններին): Արդյունքը էլի նույնն է եղել, ինչի հետ բախվում են հազարավոր քաղաքացիներ. նորից հասանելի «ժամեր» չկան կամ բացվում են այնպիսի կարճ ժամանակով, որ գրանցվելը գրեթե անհնար է (այս մեխանիզմի մանրամասները՝ մեր նախորդ հրապարակումներում)։Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, նույն հարցով փորձել է զբաղվել նաև խորհրդարանական խմբակցություններից մեկը՝ փորձելով այլ հարթակներով պարզել և նույնիսկ կազմակերպել հերթագրում։ Սակայն անգամ այդ մակարդակում արդյունքը էականորեն չի տարբերվել. համակարգը շարունակում է մնալ փակ և ծանրաբեռնված, իսկ գործընթացը՝ գրեթե անանցանելի։

Սա արդեն լուրջ հարցադրում է ձևավորում. ինչպե՞ս է հնարավոր խոսել ազատականացման մասին, երբ նույնիսկ բազային՝ տեխնիկական հասանելիությունը բացակայում է։ Եթե համակարգը չի կարող սպասարկել առկա պահանջարկը, եթե դեսպանատները չունեն բավարար ռեսուրս, եթե գործընթացը փակվում է հենց մուտքի մակարդակում, ապա ինչի՞ մասին են խոսում բարձր ամբիոններից։Ավելին, այս ամենը առավել սուր հակադրություն է ձևավորում այս օրերին, երբ Երևանը հյուրընկալել է եվրոպական կարևոր միջոցառումներ, և հասարակության մեջ ձևավորվում է սպասում, որ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև գործնական մակարդակում պետք է հեշտանան։

Սակայն իրականում քաղաքացին բախվում է հակառակին՝ ավելի բարդ, ավելի փակ և ավելի անանցանելի համակարգի։Եվ այս հակասությունն արդեն հնարավոր չէ անտեսել։ Եթե վիզաների ազատականացումը ներկայացվում է որպես ռազմավարական ուղղություն, ապա այն պետք է սկսվի ոչ թե հայտարարություններից, այլ իրական հասանելիությունից։ Մինչ այդ, Եվրոպայի հետ «մոտեցման» մասին խոսակցությունները շատերի համար շարունակում են մնալ գեղեցիկ ձևակերպումներ՝ բառիս բուն իմաստով փակ դռների ֆոնին։

Լրահոս

«Պարո՛ն Եղոյան, Մարիա Կարապետյանի կամ Ռուբեն Ռուբինյանի մոտ դասընթացներ անցե՛ք». Սաղաթելյան
Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվել
#ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի համար Ադրբեջանը գլխագին էր սահմանել.Արեգա Հովսեփյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը չեն ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին
Քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. փաստաբան
Հարությունյանն արցախցի պատգամավորից պատասխան էր ակնկալում` Արցախն Ադրբեջա՞ն է, թե՞ ոչ
«Մատի և մատանու արանքը մտնել, և արտաքին քաղաքականությունը հակադրությունների վրա ձևավորել պետք չէ»
ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել
«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է
«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր
«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ
Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում
Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը
Օգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել