Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ՝ խարդախությունների զանգվածային դեպքերի և կեղծ հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է Հետքը:


ԵՄ-ն ցանկանում է պարզել՝ արդյոք առցանց ամրագրումների ոլորտի հսկան թերանում է սպառողներին զեղծարարներից պաշտպանելու հարցում:


Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մամլո ասուլիսի ժամանակ մատնանշել է հարթակում կիբերհանցագործությունների մտահոգիչ ծավալները: Պաշտոնական տվյալներով՝ Booking.com-ին է բաժին ընկնում Եվրոպայում հյուրանոցների առցանց ամրագրումների շուրջ 66 տոկոսը: 


Ընկերության ներքին ցուցանիշները ցույց են տալիս, որ 2022-2024 թվականների ընթացքում հարթակում խարդախությունների թիվն աճել է 500 տոկոսով, իսկ միայն 2024 թվականին սպառողներին պատճառված ընդհանուր նյութական վնասը գնահատվում է մոտ 4.2 միլիարդ եվրո:


Հետաքննությունը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղությունների վրա: Գրանցվել են հազարավոր դեպքեր, երբ զբոսաշրջիկներն ամրագրում են կատարում, սակայն տեղ հասնելով պարզում են, որ տվյալ հասցեում ոչ մի հյուրանոց կամ բնակարան չկա:


ԵՄ-ն ուսումնասիրելու է, թե որքանով է Booking.com-ը արդյունավետ կանխարգելում և հեռացնում գոյություն չունեցող հյուրանոցների ու օրավարձով բնակարանների կեղծ հայտարարությունները։ Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են նաև ֆիշինգային հարձակումներն ու տվյալների պաշտպանության համակարգային թերությունները:


Կան լուրջ մտահոգություններ այն մասին, որ ընկերությունը բավարար չափով չի պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները, այդ թվում՝ անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, բանկային տվյալները: 

Booking.com-ի թերի աշխատանքի հետևանքով կիբերհանցագործները կարողանում են կեղծ վճարման հարցումներ ուղարկել հաճախորդներին և մոլորեցման միջոցով գումարներ կորզել սպառողներից:


Եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպություններն իրենց զեկույցներում հաստատել են, որ զեղծարարները հաճախ կոտրում են իրական հյուրանոցների հաշիվները և պաշտոնական հավելվածի միջոցով անհապաղ վճարման հարցումներ ուղարկում՝ խաբեությամբ կորզելով մարդկանց բանկային տվյալները:


ԵՄ-ն պատրաստվում է գնահատել նաև հարթակում գովազդի թափանցիկությունը: Թեև կացարանների տերերին օրենքով թույլատրվում է վճարել որոնման արդյունքներում հայտարարություններն առաջ մղելու համար, ԵՄ կանոնները պահանջում են, որ նման առաջխաղացումները հստակ նշվեն որպես գովազդ, որպեսզի սպառողները հասկանան՝ արդյոք հյուրանոցը բարձր հորիզոնականում է բնական որոնման արդյունքով, թե վճարված առաջխաղացման շնորհիվ:


Խախտումների հաստատման դեպքում Booking.com-ին սպառնում են խոշոր տուգանքներ կամ անվտանգության ու գովազդի կանոնների արմատական փոփոխման պահանջներ:

Լրահոս

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին