Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Փաշինյանն ու նրա «առաջին շարքի» իշխանավորները բավականին աղմուկ էին հարուցել լրահոսում, այսպես կոչված, «Քաղաքացու օրվա» թեմայով: Ի վերջո, նշեցին: Փաշինյանի ազդարարած «խորոված փարթիի» խորովածը ձրի չէր, «սասինսկիի», նույն ինքը՝ նրբերշիկի գինն էլ հիասթափեցնող էր՝ ըստ իշխանական միջոցառման մասնակիցների: Մյուս բաների գներն էլ, իհարկե:


Բայց դա հարցի մյուս կողմն է: Իսկ, ընդհանուր առմամբ, այդ մտացածին «տոնից» բազմաշերտ ու դառը նստվածք մնաց: Տեսեք, արդեն քանի տարի է, ինչ այդ միջոցառումը՝ «Քաղաքացու օր» անունով, պետական մասշտաբով նշվում է: Դրա համար միջոցներ են հատկացվում, ռեսուրսներ են ներառվում, կրթական հաստատություններն են «պլանային միջոցառումներ» անում: Կարճ ասած՝ ինչ-որ կերպ ինչ-որ բաներ են անում փաշինյանական իշխանության օղակները: Բայց դա այդպես էլ քաղաքացու տոն, որպես այդպիսին, չդարձավ: Ու դա օրինաչափ է: Չդարձավ, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հորինած, եթե կուզեք՝ մոգոնած «տոնն» է, որը նշանավորում է իրենց կողմից 2018 թվականին իշխանությունը վերցնելը: Ընդամենը: Ու այն չէր կարող ու այդպես էլ չդարձավ հանրության տոնը, քաղաքացու տոնը:


Բնականորեն չդարձավ: Առավել ևս, երբ մարդիկ տեսան ու տեսնում են այն զարհուրելի հետևանքները, որ բերեց ու բերում է Փաշինյանը՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական ու թուրքական պահանջներին, պարտքի կրկնապատկում, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ... Նման իշխանության հորինած «տոնին» ո՞վ կցանկանա գնալ: Փաշինյանն ինքն էլ դա հրաշալի հասկանում է:


Ու ոչ միայն պատահական չէ, այլև հատկանշական է, որ թեկուզ ինչ-որ քանակի մարդ դուրս բերելու համար, մասսովկա ապահովելու համար իշխանությունը որոշեց «խորովածի հոտ» գցել մարդկանց քթերը: Այստեղ հիմնականը ու հիմնովին վիրավորականն այն է, որ Փաշինյանն ու նրա քպական «կարկառունները» մտածում են, որ մեր հասարակության որոշակի շերտի համար առաջնայինն «ստամոքսն» է: Այո, արդարամիտ լինենք, այնտեղ կային նման մարդիկ, որոնք իսկապես էլ «խորովածի հոտի» վրա էին եկել:


Ու նրանցից շատերին մեղադրելու էլ չէ. Փաշինյանի բերած «տնտեսական բումի» արդյունքում, սարսափելի գնաճի ու երկամուտների չավելացման արդյունքում, հնարավոր է, նրանք հազվադեպ են մսի «երես» տեսնում: Հնարավոր է՝ կան նաև այնպիսիք, որոնք իսկապես էլ միայն «ստամոքսով» են առաջնորդվում, կարևորը՝ ձրի բան լինի, ու հիասթափվել էին, որ ձրի չէ: Բայց վերջինները, որքան էլ մեր ժողովրդի մի մաս են (ու, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մեջ էլ կան), ամբողջ հասարակություն չեն, առավել ևս՝ չափանիշ չեն: Պարզապես ցավալի էր ՔՊ-ի միջոցառման ընթացքում տեսնել անձանց, որոնց ոչ թե Արցախի կորուստը, ոչ թե հազարավոր լուսավոր տղաների զոհվելն է հիասթափեցրել, այլ... այն, որ «սասիսկին» 1000 դրամ էր, մի փոքր բաժին խորովածը կամ «սթեյքը»՝ 5-6 հազար դրամ: Ինչևէ, վերադառնանք բուն «տոնին»:


Դա կարելի է «խորոված փարթի» անվանել, ուրիշ ինչ ասես անվանել: Բայց դա «քաղաքացու օր» չէր: Եթե դա քաղաքացու օրն էր, հապա ո՞ւր էր քաղաքացին: Մի՞թե քաղաքացի լինելը որոշվում է փողոցներում խորոված կամ սթեյք ուտելով (թեկուզ «կուկուռուզ» կամ «պեռաշկի»): Դա ի՞նչ կապ ունի քաղաքացի լինելու կամ քաղաքացիության հետ:


«Հաց ու տեսարաններ» հանրահայտ հռոմեական կառավարչական հնարքի հետ ուղղակի կապ ունի: Բայց քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն: Ավելին, սա ոչ թե «հաց և տեսարաններ» էր, այլ կատարելագործված տարբերակ՝ «հացով տեսարան»: Թող լինի՝ «մսով»: Լավ, բայց ո՞րն էր օրվա խորհուրդը: Ի՞նչ ուղերձ ուներ իշխանությունը իր հորինած «քաղաքացու օրվա» համար, ի՞նչ բովանդակություն: Ի վերջո, խորովածի, տոլմայի կամ ղափամայի փառատոն կազմակերպողները իրենց միջոցառումների մեջ անհամեմատ ավելի շատ միտք ու գաղափար են դնում, քան պարզապես վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով հրավիրված «խորոված փարթին»: Խորոված ուտելն ու համերգ նայե՞լն է քաղաքացու օրվա խորհուրդը:


Եթե օրը, տոնը քաղաքացու մասին էր, միգուցե օրը կարելի էր սկսել ոչ թե Ամիրյանի վրա մանղալներ շարելով, այլ երկրի արժանավոր քաղաքացիների շիրիմներին այցելելո՞վ, որ «Եռաբլուրում» են: Մի խոսքով, նայում ես նախօրեի խորովածահոտ «թամաշան», ու... անհնար է չտխրել: Մնում է միայն հուսալ, որ երբ հաջողվի Հայաստանում վերականգնել ազգային իշխանություն, իսկապես կգա քաղաքացիների ժամանակը:


Ու դա կլինի ոչ թե առանձին վերցրած «խորովածահոտ» մեկօրյա միջոցառում, այլ ամեն օր կլինի քաղաքացու օրը, պետական ցանկացած կառույցի դիմած կամ չդիմած, սահմանում զենքը ձեռքին կանգնած կամ Երևանի կենտրոնում երեխայի հետ զբոսնող քաղաքացու օրը: Բոլոր քաղաքացիների: Ու քաղաքական հայացքների համար մարդկանց չեն հալածի, Արցախի մասին գիրք նվիրելու համար գործից չեն ազատի, Եկեղեցին պաշտպանելու համար չեն կալանավորի...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար