Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հետաքրքիր «իրադարձություններ» են տեղի ունենում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Եթե դիտարկելու լինենք խոշորների մեջ ամենախոշորների հիսնյակը, ապա հատկապես այստեղ կան էական «վայրիվերումներ»:


Մինչ դրանց անդրադառնալը, սակայն, նշենք, որ 2025 թ. հունվար-մարտ ամիսների հարկատուների ցանկում դարձյալ տոկոսային հարաբերությամբ գերակշռում են ներմուծող ու առևտրով զբաղվող կազմակերպությունները. նրանց թիվը 14-ն է: Հաջորդը բանկերն են. եթե 2025 թ. տարեկան ցուցանիշներով հիսնյակում 8 բանկ էր, ապա այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով՝ 6 («Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա» բանկ, «Էվոկա» բանկ, «Ինեկոբանկ», «Ֆասթ» բանկ):


Այ, այստեղ արդեն գործ ունենք հիմնական տեղաշարժերից մեկի հետ: Հիսնյակում է հայտնվել «Ֆասթ» բանկը՝ արձանագրելով ամենամեծ «թռիչքներից» մեկը. եթե 2025 թ. առաջին եռամսյակում այս բանկը 93-րդն էր, իսկ 2025 թ. տարեկան ցուցանիշներով 75-րդը, ապա այս անգամ արդեն այն 48-րդ տեղում է: Քանակական առումով նվազում կա նաև արտադրողների ցանկում (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը հաշվարկում ենք առանձին): Եթե 2025 թ. տարեկան արդյունքներով լավագույն հիսնյակում գոնե 10 արտադրող կար, ապա այս տարվա առաջին եռամսյակում նրանց թիվը 7-ն է:


Այստեղ էլ ուշագրավ է «Ջերմուկ գրուպի» կտրուկ անկումը. այս ընկերությունը 2025 թ. առաջին եռամսյակում 15-րդն էր, 2025 թ. տարեկան ցուցանիշներով 36-րդն էր, իսկ հիմա արդեն մեկ տարվա ընթացքում փաստացի իջել է 80 հորիզոնականով և հայտնվել 95րդ տեղում: Ինչ վերաբերում է կոնկրետ սննդամթերքի արդյունաբերությանը, ապա հիսնյակում երկու ընկերություն է, իսկ եթե հաշվի ենք առնում նաև ջրեղենի և խմիչքների արտադրությունը, ապա՝ երեք: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի սննդի արդյունաբերության ընդգծված առաջատարը «Աթենք» մսամթերքի գործարանն է, որը տարիներ շարունակ եղել է իր ոլորտի առաջատարը, իսկ հիմա փաստացի նաև գլխավորում է ընդհանրապես սննդամթերքի արդյունաբերության ցանկը:


«Աթենքը» 1000 խոշոր հարկատուների ցանկում 27-րդն է: 34-րդ հորիզոնականում «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն է, 43-րդ հորիզոնականում՝ «Գրանդ Քենդին», որոնք ևս մշտապես խոշոր հարկատուների լավագույն հիսնյակում են լինում: Ի դեպ, հավելենք, որ 50 խոշոր հարկատուների մեջ ծխախոտի արտադրությամբ զբաղվող միանգամից 3 ընկերություն կա:


Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ինչի մասին նշեցինք վերևում, ապա այս ոլորտի հինգ կազմակերպություն է լավագույն հիսնյակում: Այստեղ էլ, ինչպես միշտ, ընդգծված առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը նաև Հայաստանի տնտեսության հիմնական հենասյուներից մեկն է և մշտապես լավագույն եռյակում է: Հավելենք նաև, որ հիսնյակում են, այսպես կոչված, «կոմունալ» ոլորտի ընկերությունները («Գազպրոմ Արմենիա, ՀԷՑ, «Վեոլիա ջուր»), ինչպես նաև կապի օպերատորները («Վիվա Արմենիա», «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա»):


Հիսնյակը եզրափակում է «Դոմուս» ընկերությունը, որը խոշոր հարկատուների առաջին հիսնյակում է եղել նաև անցած տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար