Ուկրաինային 20-25 տարի կպահանջվի՝ Եվրամիության ակտիվ աջակցությամբ ուժեղ տնտեսություն կառուցելու համար։ Այս կարծիքը հայտնել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը՝ Լեհաստանում Ուկրաինայի աջակցությանը նվիրված համաժողովում իր տեսաուղերձում։
«Ուկրաինայի հաջողությունը մի բան է, որը Եվրամիությունը կարող է ապահովել։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում եվրոպական օգնության շնորհիվ Ուկրաինան կարող է 20-25 տարվա ընթացքում դառնալ «տնտեսական վագր», - հայտարարել է նա։ Կուբիլիուսը նշել է, որ նման ժամկետը համարում է խոստումնալից հեռանկար Ուկրաինայի համար։
«Նման հաջողության պատմությունը Ուկրաինայում կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր և հնարավորություն Ռուսաստանի վերափոխման համար», - հավելել է Կուբիլիուսը։








