Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի քաղաքական դաշտում նոր քննարկում է հասունանում, որի առանցքում ոչ միայն կոնկրետ թեկնածուի հարցն է, այլ պետական կառավարման ողջ մոդելի վերաիմաստավորումը։ Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ, որը հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգը, ըստ նախաձեռնության հեղինակների, հայտնվել են խորքային ճգնաժամի մեջ։


Ավանդույթի ուժով ձևավորված ճշմարտությունները խեղաթյուրվել են, ինստիտուտները՝ թուլացել, հեղինակությունները՝ արժեզրկվել, իսկ հանրությունը կանգնած է արժեքային որոնումների առաջ։ Այս պայմաններում խոսքը, նրանց համոզմամբ, պետք է լինի ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ համակարգային վերափոխման մասին։


Վերջին տասնամյակների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանության կենտրոնացումը պարբերաբար փոխել է իր կրողներին՝ ռազմաքաղաքական էլիտայից մինչև զանգվածային առաջնորդներ, և այսօր արդեն նկատելի է խոշոր կապիտալի ազդեցության աճը։ Սակայն այս բոլոր փուլերում անփոփոխ է մնացել առանցքային խնդիրը՝ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների բացակայությունը, ինչը թույլ չի տվել ձևավորել կայուն և հավասարակշռված կառավարման համակարգ։


Այս ֆոնին առաջարկվում է ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորում, որը կկարողանա իրական հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը։ Նախագահը, ըստ այդ պատկերացման, պետք է ունենա ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաև հանրային վստահություն և հեղինակություն, ինչը հնարավորություն կտա զսպել իշխանության կենտրոնացումը և ապահովել համակարգի բնական հավասարակշռությունը։


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության առաջադրումը դիտարկվում է հենց այս տրամաբանության մեջ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, ներկայիս բևեռացված քաղաքական դաշտում գրեթե բացակայում են այնպիսի գործիչները, որոնք կարող են համախմբել հասարակությանը։ Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և մշակութային շրջանակները բաժանված են, և այդ պայմաններում անհրաժեշտ է համազգային նշանակության կերպար, որը կկարողանա դուրս գալ նեղ քաղաքական շահերի շրջանակից։


Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը քննադատության է արժանացել այն շրջանակների կողմից, որոնք հարցադրում են անում աշխարհիկության և ազատական գաղափարների համադրելիության վերաբերյալ։ Սակայն առաջարկի հեղինակները պնդում են, որ նման հակադրությունը մակերեսային է։


Նրանց կարծիքով, ազատական արժեքները՝ ազատ շուկան, մասնավոր սեփականության պաշտպանությունը և անհատի ստեղծագործ ազատությունը, կարող են համադրվել ազգային և պահպանողական արժեքների հետ՝ ձևավորելով հավասարակշռված գաղափարական հենք։ Նշվում է նաև, որ արտաքին աջակցությամբ իրականացված բարեփոխումները հիմնականում սահմանափակվել են համակարգի ստորին և միջին օղակներով՝ չհասնելով վերին մակարդակին։ Քաղաքական ղեկավարությունը, որպես կանոն, դուրս է մնացել ինքնափոփոխման գործընթացից՝ պահպանելով լիազորությունների առավելագույն ծավալը։ Արդյունքում ձևավորվել է մի համակարգ, որտեղ արագ որոշումներ կայացնելու կարողությունը գերակայում է հաշվետվողականության նկատմամբ։ Առաջարկվող մոդելը միտված է հենց այս տրամաբանությունը կոտրելուն՝ փոփոխությունը սկսելով վերևից։


Ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորումը, ըստ նախաձեռնության հեղինակների, կարող է դառնալ այն մեխանիզմը, որը կվերականգնի իշխանությունների տարանջատումը և կստեղծի իրական փոխզսպման համակարգ։


Այսպիսով, քննարկման առարկան միայն կոնկրետ թեկնածությունը չէ, այլ Հայաստանի պետական կառավարման ապագա կառուցվածքը։ Քաղաքական ուժերին ուղղված այս նախաձեռնությունը նաև հստակ մարտահրավեր է՝ ձևակերպելու իրենց դիրքորոշումը և պատասխանելու հարցին, թե ինչպիսի պետություն է անհրաժեշտ Հայաստանին առաջիկա փուլում։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը

Լրացուցիչ նորություններ

...

Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար