Մեկնաբանելով Հունգարիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները՝ Էլոն Մասկը պնդել է, որ ֆինանսիստ Ջորջ Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը երկրում։
«Սորոսի կազմակերպությունը զավթել է Հունգարիան», - գրել է նա X-ում՝ պատասխանելով ֆինանսիստի որդի՝ Ալեքս Սորոսի այն պնդմանը, որ հունգար ժողովուրդը վերադարձրել է իր երկիրը։
Ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթեց Ազգային ժողովի (միապալատ խորհրդարան) 199 տեղերից 138-ը։








