ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Իրանի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հնարավորությամբ։
«Ինձ համար միևնույն է՝ նրանք կվերադառնան բանակցային սեղանի շուրջ, թե ոչ։ Եթե նրանք չվերադառնան, ես համաձայն եմ», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում վայրէջք կատարելուց հետո։
Նախագահը պատասխանում էր այն հարցին, թե երբ է կարծում, որ Իրանը կհամաձայնվի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ զինված հակամարտությունը լուծելու համար։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «Իրանը շատ վատ վիճակումլ է»։








