Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, այսօր տոնում է Կրկնազատիկը


Սուրբ Զատիկին հաջորդող կիրակին կոչվում է «Նոր կիրակի», կամ «Կրկնազատիկ», քանի որ նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում:

Նոր ասելով նոր կյանքն ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծո մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10): Նոր է և Եկեղեցու պատիվը, որի մասին առաքյալն ասում է, որ ուրախ է այն չարչարանքների ու նեղությունների համար, որ կրում է իր մարմնով (Կողոս. 1:24): Նոր է նաև Եկեղեցու պաշտոնը, քանզի ճշմարիտ երկրպագությունն այն է, երբ Հորը երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ, քանզի Հայրն այդպիսի երկրպագություն է փնտրում (տես Հովհ. 4:23): Նոր է և Եկեղեցու հոգևոր և վերստին ծնունդը, որը մարգարեն նախապես տեսնելով ասաց. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին» (Եսայի 66:8): Նոր է և Եկեղեցու սուրբ Սեղանի խորհուրդը և փառքը, քանզի այլևս չի ներկվում նոխազների արյամբ, այլ ամբողջովին ներկված է Աստծո Օծյալ Որդու կենարար Արյամբ: Նոր է և Եկեղեցու «պետության» կարգը՝ ըստ այս խոսքի. «Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. 21:43): Նոր է նաև Եկեղեցու «քրիստոնյա» անունը, ինչն Աստված նախ մարգարեին խոստացավ. «Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա» (Եսայի 65:15): Նոր է Եկեղեցու հավատացյալների ու ժառանգների հույսը, ինչի մասին ասում է առաքյալը. «Ուստի, ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղատ. 4:7): Նոր է նաև Եկեղեցու արքայության ավետիսը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6), ինչի մասին նաև Տերն է ասում. «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12:26): Նոր է նաև Եկեղեցու՝ մեռելների հարության խորհուրդը. «Արդ՝ մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. 15:51):

Այս օրը Նոր կիրակի է կոչվում նաև խորհրդապես: Թեպետ առաջին միաշաբաթին՝ Հարության Կիրակիին նորոգվեց մեր բնությունը՝ հանձին Փեսայի, սակայն ոչ հանձին Հարսի՝ Եկեղեցու, քանզի Եկեղեցու իշխանները տակավին հնության մեջ էին. ոմանք երկմտում էին, ոմանք էլ չէին հավատում: Այդպիսիներին այս միաշաբաթում Տերը նորոգեց ու հաստատեց հավատի մեջ և նրանց միջոցով՝ Եկեղեցին: Նորոգեց, որպեսզի նոր գինին նոր տիկերի մեջ հեղի, քանզի չի կարելի նոր գինին լցնել հին տիկերի մեջ (տե՛ս Մատթ. Թ 17):

Այս կիրակին ունի հետևյալ հատկությունները: Նախ՝ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճանն է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան չի այցելելու: Երրորդ՝ չունի գիշեր, միշտ ցերեկ է, և սրան այլ օրեր չեն հաջորդելու: Չորրորդ՝ անշարժ է ժամերի, րոպեների ու վայրկյանների համար, այսինքն՝ անժամանակ է:

Կրկնազատիկ

Այս օրը նաև Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: Դրանք են՝ ազատությունը, հարությունը և փրկությունը: Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այն ժամ դա կոչվում է Կրկնազատիկ:

Երկրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:

Երրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից ու հաստատի հավատի մեջ՝ ասելով. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը Նրան պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20:27-28): Եվ դա օրինակն է երկու տեսակ հավատացյալների: Աշակերտների մի մասն այն հավատացյալներն էին, ովքեր լսելով և հավատի աչքով տեսնելով՝ հաստատվեցին ի Քրիստոս, իսկ Թովմասն օրինակն է երկրորդ տեսակի հավատացյալների, ովքեր Երկրորդ գալստյան ժամանակ սքանչելիքներից և երկյուղից հարկադրված պիտի հավատան՝ ըստ այս խոսքի. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2:10-11), ինչպես և այսօր Թովմասը, շոշափելով Տիրոջը, Նրան Աստված դավանեց:

Դարձյալ՝ Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ և տոնախմբությամբ, և ոչ ինչպես հինը, քանզի հնում նավակատիքը միայն մարմնավոր ուրախության համար էր:

Լրահոս

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու