Մոտ 190 օտարերկրյա լրագրող ստացել է հավատարմագրում՝ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները լուսաբանելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել են Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունից։
Գերատեսչության պաշտոնյայի խոսքով՝ 180-190 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ստացել են անցագրեր՝ ԱՄՆ-Իրան բանակցություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու համար:
Լրագրողները պետք է լուսաբանեն միջոցառումը Մուհամմադ Ալի Ջիննայի անվան կոնգրեսային կենտրոնից։ «Կարմիր գոտի» մուտքը, որտեղ գտնվում է կառավարական համալիրը, փակ է: Հետևաբար, տեղական իշխանությունները ավտոբուսներ են տրամադրել լրագրողներին կոնֆերանսային կենտրոն տեղափոխելու համար:








