Իսլամաբադ ժամանող իրանական պատվիրակությունը, հավանաբար, կհանդիպի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկից առաջ, ՏԱՍՍ-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ձևաչափը և ժամանակը կորոշեն իրանցիներն ու պակիստանցի իշխանությունները։
Հանդիպմանը կարող են մասնակցել նաև Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։








