Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրի հետ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Պակիստանի կառավարությանը և անձամբ գեներալին՝ պատերազմի դադարեցման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված հետևողական ու արդյունավետ ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համակարգման շարունակականության և համաձայնեցված ուղղություններին հետևելու կարևորությունը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտումները:








