Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու և միջազգային հանրության կողմից այս հարցին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին։ Նա այս հայտարարությունն արել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցում։
«Մեր նախագահը նշել է, որ Թուրքիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունն ավելի լուրջ վերաբերվի խաղաղ կարգավորմանն ուղղված շփումներին և վերսկսի բանակցությունները՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։








