Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Դեռևս փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։


Այս մասին հայտարարել էր ակումբի երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն՝ հավելելով, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով «Արարատ-Արմենիային» խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների»: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:


Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ուղիղ հրահանգ են իջեցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի ամեն ջանք գործադրեն՝ թույլ չտալու «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությունը: Իհարկե, այս պահին երեք թիմ (շատ տեսականորեն՝ նույնիսկ հինգ) ունի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն, սակայն իշխանությունների խնդիրը հենց «Արարատ-Արմենան» է:


Նախ՝ հիշեցնենք, որ 2018 թվականի սկզբին ակումբը ձեռք է բերել գործարար Սամվել Կարապետյանը: Ընթացող առաջնությունում 38 միավորով թիմը երկրորդ հորիզոնականում է, սակայն քանի որ առաջին տեղում գտնվող թիմից մեկ խաղ պակաս է անցկացրել, ապա կորցրած միավորներով առաջատարն է:


Առաջնությունն ավարտվելու է մոտավորապես մայիսի վերջին (վերջին տուրերի խաղային օրերը դեռևս սահմանված չեն), և իշխանություններն այստեղ էլ քաղաքական ենթատեքստ են «գտել»: Բացի Սամվել Կարապետյանին և նրա «Ուժեղ Հայաստանին» վատություն անելուց, իշխանությունների պատկերացմամբ, ընտրություններից առաջ «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությունը կարող է լուրջ «փիառ» գործոն լինել: Դրա համար, մեր տեղեկություններով, հրահանգվել է ցանկացած գնով բացառել նման սցենարը՝ լինի մրցավարների միջոցով, թե այլ «հնարքներով»:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմամբ անհանգստացած ենք․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մի քանի սցենար ունենք, բայց ընտրության ավարտից հետո կխոսենք, թե որ սցենարն ենք ընտրում. Գրիգորյան (տեսանյութ)
Պարոն Ղազինյանին երեկ ԱԺ դահլիճից ապօրինի կերպով հեռացրին՝ օրենքը խախտելով. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր
Քարի լճի շրջակայքը մաքրվել է աղբից և գտնվում է պատշաճ սանիտարական վիճակում
Կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզ խնդրում են չընտրել ընդդիմադիր թեկնածուներին . Ալեքսանյան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Մանրակրկիտ լսել ենք ընդդիմադիր թեկնածուներին,որեվէ մեկի նկատմամբ կանխակալ մոտեցում չի եղել (տեսանյութ)
Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիևին հասցրած հարվածները
Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
«Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ
Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում
«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը
«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել
«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին
«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Լրացուցիչ նորություններ

...

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը