Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին օրերին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ շարք հայտարարություններ արեց, որոնք տարբեր մեկնաբաններ բնորոշեցին որպես խոստովանական կամ ինքնախոստովանական:


Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններից մի քանիսը. Ա) «Որպես վարչապետ՝ հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից»: Բ) «Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թ. և արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։


Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար»: 4 Paused Գ) «…Ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը…


Սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են: Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել»: Սկսենք վերջինից: Նիկոլ Փաշինյանը, ինչպես դա ակնհայտ է իր հայտարարություններից ու նաև մեջբերված հատվածներից, նախընտրական ակտիվ քարոզչության թոհուբոհի մեջ մտած՝ հանրային օրակարգում վերաշրջանառում է իր և իր քարոզիչների այն քստմնելի ու ստահոդ թեզը, թե Արցախի հայությունն իբր չի կռվել, ըստ որում՝ ո՛չ 2020- ին, ո՛չ էլ հատկապես 2023-ին, փախել են, այս, այն:


Ու հա, այն, թե իբր ինքն ընդհանրապես արցախցիներին նկատի չունի, փլուզվում է հենց մետրոյում օրերս տեղի ունեցած զազրելի դրվագով, ինչին անդրադարձել ենք. հուզական, զայրացած վիճակում մարդն ասում է այն, ինչ մտածում է, ինչ ենթագիտակցության մեջ է:


Բայց հուզական ընկալումները, որքան էլ որ դրանք բնական են, դնենք մի կողմ ու խոսենք չոր փաստերով: Առաջինը՝ հենց Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը ուրացել է Արցախը, կոնկրետ՝ Արցախը ճանաչել է ադրբեջանապատկան:


Ու, որ ամենաահավորն է, Փաշինյանն այդպիսով լեգիտիմացրել է Արցախի հայության դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու գործողությունները: Եվ հենց Փաշինյանի այդ ուրացումից հետո սկսվեց Արցախի ամբողջական շրջափակումը Ադրբեջանի կողմից: Շուրջ 9 ամիս Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, շուրջ 140 հազար արցախահայությանը:


Փաշինյանի իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկատարեց այդ շրջափակումը ճեղքելու համար: Երկրորդ՝ ԱՀ Պաշտպանության բանակը Փաշինյանի կողմից Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո կարգավիճակային առումով ինքնապաշտպանության ուժից, միջազգային իրավունքի տեսանկյունից, վերածվեց «զինված խմբավորման», ինչը ևս մեկ ձևական հիմք էր Ադրբեջանի համար՝ Արցախի հայության դեմ ագրեսիան «արդարացնելու» առումով: Երրորդ՝ շրջափակումից զատ, Ադրբեջանը Արցախի շուրջ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացրեց ՊԲ ուժերը մոտ 10 անգամ գերազանցող զինուժ և ռազմական տեխնիկա:


Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ալիևի կողմից Արցախի հայության դեմ սկսած ագրեսիայի հենց սկզբից, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու, իր խոսքերով՝ «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Ասել կուզի՝ էն Ալիևը, էն՝ Արցախի հայերը, արեք նրանց հետ, ինչ ուզում եք: Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ՊԲ-ն ցուցաբերել է զինված դիմադրություն:  


Փաստ 1. ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս: Փաստ 2. Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, ինչպես նաև 511 վիրավոր:


Հետագայում Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 198 զոհի մասին: Հարց. Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, կամ, թող ներեն մեզ զոհված մեր եղբայրները, «ճողոպրել են», ինչպես Փաշինյանն է պնդում, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին:


Այնպես որ, եթե Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայից ճողոպրող եղել է, ապա քաղաքական առումով թիվ 1 ճողոպրողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որը բացեիբաց հասկացրեց թշնամուն, որ ոչինչ չի անելու՝ ի պաշտպանություն Արցախի հայության: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրերին անհեթեթ վիճակի մեջ դրեց իր իսկ ԱԳ նախարարին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում էր Արցախի հայության դեմ էթնիկ զտման իրականացման մասին:


Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանի՝ դրանից մեկ թե երկու ժամ արած հայտարարությամբ, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում… Էլիտայի մասին: Այն է՝ Արցախի ղեկավարության:


Նրանց վերագրվող փախուստի մասին Փաշինյանի հայտարարությունը չի դիմանում ամենամեղմ քննադատությանն անգամ այն ակնհայտ պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախկին նախագահներ, պետնախարարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական գործիչներ, մինչև վերջ մնացել են Արցախում, ապօրինաբար գերեվարվել կամ առևանգվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, դատական ֆարսով դատապարտվել ու պահվում են Բաքվի բանտերում: Այո, հնարավոր է՝ արցախցի որոշ ղեկավարներ տարբեր իրավիճակներում ու հանգամանքներում հասել են ՀՀ տարածք: Ու՝ ի՞նչ:


Մի քանիսի օրինակով ընդհանրացումնե՞ր են անում: Ինչ վերաբերում է մեր ավելի քան 120 հազար հայրենակիցներին, որոնք մազապուրծ են եղել, ի՞նչ պիտի անեին: Փաշինյանի ուզածը կամ ցանկությունը ո՞րն էր՝ որ նրանք անխտիր բոլորը ադրբեջանական գերության ու բանտերի մեջ հայտնվեի՞ն: Իսկ գուցե Փաշինյանի «հոգին փառավորվե՞ր», որ կազմակերպված դիմադրության անհնարինության պայմաններում սեպտեմբերի 21- ից սկսած ադրբեջանական հրոսակը զանգվածային կոտորածի ենթարկեր Արցախի հայությանը:


Ինքը՝ Փաշինյանը, իր վարած «քաղաքականությամբ» Արցախը դրել էր այնպիսի անելանելի կացության մեջ, որ այնտեղ ղեկավարություն փոխվեր-չփոխվեր, իշխանություն փոխվեր կամ չփոխվեր, հետևանքը լինելու էր կատարված աղետը: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, որ աղետից մի քանի օր առաջ Արցախում ինչ-որ նախագահ է փոխվել: Փաշինյանը կարող է էլի փորձել այդ աղետի պատասխանատվությունը գցել այլոց գրպանը: Բայց կատարվածի համար իր մեղքն ու պատասխանատվությունն անհնար է ջնջել: Հատկապես այն բանից հետո, երբ նա ինքը հայտարարում է, որ 2020-ի կորստաբեր պատերազմը եղել է «գիտակցված զոհողություն»:


Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ու կանխամտածված արել է ամեն ինչ, որպեսզի լինի պատերազմ: Ավելին, արել է ամեն ինչ, որպեսզի այդ պատերազմում «զոհվի» կամ զոհաբերվի Արցախը: Որովհետև, տեսեք-տեսեք, Փաշինյանին ու նրա պես «դատողներին» Արցախն էր խանգարում, որ անկախ ու երջանիկ լինեն, բազմամիլիոնանոց պարգևավճարներ ու հիպոտեկային ճոխ բնակարաններ ունենան: Հա, ու Փաշինյանի ասելով չի, էլի, թե՝ «պետություն ձեռք բերեցինք»:


Բա մինչև այդ որտե՞ղ էինք ապրում: Լավ-վատ, մենք պետություն ունենք 1991-ից վերսկսած, հետո՞ ինչ, որ Փաշինյանն ատելով ատում է այդ պետությունն ու համարում է, որ Հայաստանի պատմությունը 2018 թվին իր վարչապետ դառնալուց հետո է սկսվել: Իսկ «պատմական արդարությանը» (և ոչ միայն) անդրադառնալու առիթ դեռ կլինի:


Նշենք միայն, որ սեփական պատմությունից հրաժարվելը ուղիղ գծով նշանակում է մանկուրտացում: Իսկ կոնկրետ Փաշինյանի հայտարարությունները նախանշում են անդունդ, որի մեջ կանէանան պետությունը, ազգությունը, հայկական ինքնությունը:


Դա կլինի այն, ինչը Ազգային հերոսը բնորոշել է որպես «շրջել վերջին էջը»: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը
«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական
Կարևոր
Բաքվում շարունակվել է Արցախի ռшզմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Կարևոր
Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը
Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է
Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության (տեսանյութ)
Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել
Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ)
Սևանի գերեզմшնատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը
«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին
Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանին փոխարինում Ռուբինյանով. Հարցում (տեսանյութ)
Գերմանիան խուզարկում է Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի բնակարանը
ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էր
Ինտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասին
Էրդողանը և Թրամփը Անկարայում կքննարկեն F-35 ծրագիրը և պատժամիջոցները

Լրացուցիչ նորություններ

...

Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում

«Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել

«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին

«Ժողովուրդ». Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում

«Հրապարակ»․ Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում

«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն

«Ժողովուրդ». Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում

«Ժողովուրդ». Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները

«Հրապարակ»․ Լիլիթ Մակունցը հրաժարվել է

ԵՀ նախագահի հայտարարությունը՝ Բաքվում.Հայկական ցուցադրություն ԱՄՆ-ում՝ Արտեմ Սարգսյանի աջակցությամբ (տեսանյութ)

Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից․ Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար

Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ. Փաստ

«Հրապարակ»․ Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում

ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»

«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

«Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի

«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ

Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»

ՌԴ-ն սանկցիաների 2-րդ խոշոր փաթեթն է պատրաստում․ ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել