Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեմքերից մեկի՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։


Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։


Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։


Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։


Նախաքննությունը շարունակվում է։ Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։ Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։


Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։ Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։


Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ
Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին
Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին
Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ
Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի, Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքների խոշորացման մոդելով
ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 25-ը
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Կուրղինյան փողոցում. Մանրամասներ
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին.50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)
ՊՆ-ն ու ՔԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ճամբարակում զինծառայողների վրաերթի վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը