Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Մեր ձևով» շարժումը բավականին սահուն և բնականորեն տրանսֆորմացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության: Այն, միանգամայն կանխատեսելիորեն, գլխավորեց ազգային բարերար, հանիրավի կալանավորված և իշխանությունների կողմից տակավին հետապնդվող Սամվել Կարապետյանը:


«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ նախօրեին տեղի ունեցած պաշտոնական շնորհանդեսը, պետք է նկատել, իսկապես տպավորիչ էր: Ու ոչ միայն այն առումով, որ կուսակցության շնորհանդեսը, իսկ ավելի պարզ ասած՝ առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու հայտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում ներկայացվեց:


Բացի այդ, նկատվեց գրեթե անթերի կազմակերպչական մոտեցում, ի լրումն՝ «Ուժեղ Հայաստանը», ի դեմս իր առաջնորդ Սամվել Կարապետյանի, ներկայացավ քաղաքական ու տնտեսական հստակ և ընկալելի մոտեցումներով:


Ակնհայտ դարձավ, որ քաղաքական դաշտ ու հընթացս ընտրապայքարի մեջ է մտնում մի ուժ, որը հավակնում է դառնալ հիմնական լոկոմոտիվներից մեկը, ներկայացնել համակարգային այլընտրանքային մոտեցումներ՝ ստեղծված ծանրագույն վիճակից: Մի խոսքով, անկախ քաղաքական կամ այլ նախընտրություններից, նույնիսկ իշխանական ու մերձիշխանական շրջանակները պարզորոշ տեսան, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» հերթական ընդդիմադիր նախագիծ չէ, այլ իշխանության կոնկրետ հավակնորդ: Ու այն, որ իշխանական շրջանակները դա բոլորից շուտ հասկացան, հրաշալի երևաց նրանց պահվածքից ու արձագանքներից, որոնց դեռ կանդրադառնանք:


«Ուժեղ Հայաստանի» հիմնական ուղերձը («մեսիջը») չափազանց պարզ է. կուսակցությունը ներկայանում է որպես «երրորդ ճանապարհ»՝ չշաղկապվելով, այսպես ասենք, «նախկինների» հետ, միաժամանակ՝ հստակորեն մերժելով գործող իշխանություններին, նրանց ձախողակ մոտեցումները՝ դրանց հետևանքներով հանդերձ:


Բայց ամենից կարևորը՝ «Ուժեղ Հայաստանը» երկրի հանրությանը ներկայանում է միանգամայն ընկալելի, հստակ առաջարկներով, հատկապես՝ ազգային ու արժեքային մոտեցումների, առավել ևս՝ տնտեսական առումներով: «Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել 1 նախադասությամբ. աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ»,-կուսակցության շնորհանդեսի կապակցությամբ ԱԲ-ի միջոցով հրապարակված տեսաուղերձում նկատեց Սամվել Կարապետյանը՝ նախանշելով քայլերը, որոնց միջոցով հնարավոր է Հայաստանն ու ժողովրդին հանել այս թույլ ու անհեռանկար կացությունից:


Կարճ ասած՝ «Ուժեղ Հայաստանի» մուտքը կամ ընտրություններին ընդառաջ ներկայացրած հայտը բավական տպավորիչ է: Ինքնին ենթադրելի էր, որ կուսակցության լիդերը կնշվի՝ որպես վարչապետի թեկնածու: Դատելով արձագանքներից՝ դա շատշատերի համար անսպասելի էր:


Իսկ ամենից անսպասելին, վստահաբար, իշխանության համար էր: Այն աստիճան, որ «Ուժեղ Հայաստանի» շնորհանդեսից անմիջապես հետո՝ նույնիսկ դեռ միջոցառումը չավարտված, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դրսևորած պահվածքն այլ կերպ, քան համակողմանի խուճապ, դժվար է բնորոշել:


Թեպետ, ինչու է դժվար. դա հենց ամենաիսկական խուճապ էր: Իշխանական կարկառուններն ու ոչ այնքան կարկառունները խուճապահար գրառումներով կարկտահարեցին սոցցանցերի «պատերը»: Իշխանության ներկայացուցիչների նման ռեակցիան և խուճապն ունեն իրենց պատճառներն, անշուշտ:


Նրանք տեսան այն, ինչը արդեն կես տարի ձգտում էին ձախողել: Այն է՝ քաղաքական դաշտում ռեսուրսային և կազմակերպչական լուրջ ներուժով դերակատար, որը կարող է շատերին արագորեն միավորել: Ի լրումն, այն դրական իմիջի վրա է գալիս, ավելին՝ գալիս է, չնայած քաղաքական բռնաճնշումներին, հալածանքներին, ապօրինի սեփականախլմանն ու իշխանական մնացյալ այլանդակություններին: Ու գալիս է քաղաքական, տնտեսական, անվտանգային հստակ, շատերին ընկալելի օրակարգով:


Այն գլխավորում է լիդեր, ով իր կյանքով և գործունեությամբ ապացուցել է, որ կարող է անել, որ իր ասածին տեր է: Անդրադարձն ամբողջական չէր լինի, եթե շրջանցեինք այն զավեշտական երևույթը, երբ Փաշինյանի ՔՊ-ն ու իրենց սատելիտները նետվեցին... պաշտպանելու Սահմանադրությունը:


Թե բա՝ «Սահմանադրությամբ վարչապետի համար ներկայացվող պահանջներին Սամվել Կարապետյանի տվյալները չեն համապատասխանում... ... ինչպե՜ս կարելի է»: Մի շարք իրավաբաններ ու փորձագետներ, հարկավ, մեկնաբանեցին, թե ինչպես է հնարավոր կամ կարելի: Բայց դա դեռ դնենք մի կողմ:


Ախր, ո՞վ, ովքե՞ր են խոսում, համարձակվում ծպտուն հանել ու դեռ «Սահմանադրություն» բառն արտասանել: Այդ նույն Սահմանադրությունը, ըստ իրենց քմահաճության, արդեն 8 տարի տրորողնե՞րը: Ապօրինություններից ցեխոտ, պարգևավճարումներից գիրացած ոտքերով կանգնել են իրենց իսկ պատառոտած Սահմանադրության վրա ու սահմանադրականությունից են խոսո՞ւմ: Այսինքն, ՔՊ-ն ու Փաշինյանը գիտեն, որ ոչ միայն կա Սահմանադրություն, այլև այդ «Մայր օրենքում» պահանջներ կան:


Իսկ ի՞նչ է, ՍԴ կազմը Սահմանադրության համաձա՞յն էին կամայական փոխում, դատարանները սահմանադրորե՞ն էին շրջափակում, ԱԺ-ի վրա սահմանադրորե՞ն էին հարձակվում: Ըստ Սահմանադրությա՞ն են Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի տարածքները «սահմանազատմամբ» զիջել թշնամուն, Սահմանադրությա՞մբ են Գորիս-Կապանն ու Շուռնուխի կեսը տվել թշնամուն:


Թե՞ Սահմանադրության համաձայն են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա: Իրականում Սահմանադրությունը կտրականապես նշում է, որ իշխանությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ինքնավար խնդիրներին: Իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն 10 ամիս է, ինչ կոպտորեն խախտում են Սահմանադրության այդ կետը ևս:


Էնպես որ, ով՝ ով, բայց ՔՊ-ն ու սատելիտները հաստատ ոչ մի տեղ չունեն Սահմանադրությունից խոսելու: Հա, ու երևի քպականները շատ են նեղվել, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող են փոխել հայաստանյան քաղաքական ուժերը, այլ ոչ թե Ալիևն ու վերջինիս պահանջով՝ ՔՊ-ն...


ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները
«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ
«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել
«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»