Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց ԱԺ նիստերի դահլիճում, կարծում ենք, ավելին էր, քան՝ իշխող ուժի՝ ՔՊ-ի վայրիվերո հարձակումը ընդդիմադիրների, մասնավորաբար՝ ՀՅ Դաշնակցության վրա: Ու դա զուտ երկու քաղաքական ուժի՝ իշխանական ՔՊ-ի ու ընդդիմադիր ՀՅԴ-ի փոխհարաբերությունների տիրույթից դուրս է:Հարցը հստակ էր. հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը (գրական անունը՝ Մովսես) հրապարակային հայտարարություններ էր արել ՀՅԴ հասցեին:

Դաշնակցության ներկայացուցիչները, արձանագրելով, որ քաղաքական չեզոքության պահանջի ներքո գտնվող պետական պաշտոնյան խախտել է այդ նորմը, օրինագիծ էին ներկայացրել՝ Հակոբ Հակոբյանին ՀՌ հանձնաժողովի անդամությունը դադարեցնելու մասին: Այս փաստը պիտի քննարկվեր համապատասխան որոշմամբ:


ՔՊ-ն, իհարկե, չհեռացրեց «իր» Հակոբ Հակոբյանին: Բայց հարցի քննարկումն էլ փորձեցին վերածել «դատել դատողներին» ֆանտասմագորիայի՝ կատաղի հարձակում սկսելով Հայ Յեղեփոխական Դաշնակցության վրա: Կարճ ասած... ՔՊ-ն «դատում» էր Դաշնակցությանը:Հարկավ, ՀՅԴ ներկայացուցիչները շրխկան պատասխաններ տվեցին ու հակադարձեցին այդ մեղադրանքներին ու հակադաշնակցական վակխանալիայի դրսևորմանը: Բայց հարցը նույնիսկ դա չէ:


Հարցը նույնիսկ այն չէ, որ ՔՊ-ի «աչքերը չէին ուռել» Հակոբ Հակոբյանի համար, նա ընդամենն առիթ էր:Իսկ ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը թիրախավորել Դաշնակցությանը: Հարցն ինչ-որ տեղ կարելի է հռետորական համարել, քանզի պատասխանն ակնհայտ է. Արցախն ուրացած, Արարատն ուրացող, հայությանը որպես զուտ կենսաբանական օրգանիզմ տեսնող ՔՊ-ի ու Փաշինյանի համար թիրախ է ցանկացած կառույց, ինստիտուտ և ուժ, որը շաղկապված է ազգային ինքնությանը, ազգի պատմությանն ու պատմական հիշողությանը:


Փաշինյանի ու նրա իշխանության թիրախում է ամեն մի ուժ (կառույց), ազգային հաստատություն, որը մեր ազգային ինքնության բաղկացուցիչ է:Ասվածի ամենից ցայտուն դրսևորումը Հայ առաքելական եկեղեցու դեմ անձամբ Փաշինյանի կողմից իրականացվող ու հրահանգավորվող բռնաճնշումներն ու հալածանքներն են:


Եվ եթե Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյունն է, ապա 135-ամյա ՀՅ Դաշնակցությունն էլ, կարելի է ասել, վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի քաղաքական ինքնության ու ներկայության որոշակի մարմնավորումն է: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես է վերաբերվում տվյալ կուսակցությանը, այս կամ այն դաշնակցական գործչին:


Բուն հարցն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն գնով ձգտում են ժողովրդի պատմական հիշողությունը, արժեքային կողմնորոշիչները, գաղափարական ընկալումները, ազգային երազանքները կտրել, ոչնչացնել, ջնջել, առնվազն վերաձևել ու փոխարենը ներդնել իրենց խեղաթյուրված, «իրականհայաստանյան», ստամոքսահյութային, խեղճուկրակային, «թուրքի ծառա լինելու» պատկերացումները: Եթե դրանք կարելի է պատկերացում համարել:


Եվ, այո, ձեռքի հետ էլ ալիևներին ու էրդողաններին ցույց են տալիս, թե տեսեք՝ ոնց ենք պայքարում «հայ ռևանշիստների» դեմ:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները
«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ
«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել
«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»