Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (SSS) նաև 2026 թվականին։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին՝ Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության բացառիկ միջավայր։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է և պարզել, թե ինչ ուշագրավ ծախսեր են նախատեսվել «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ի համար։


Միջոցառման հիմնական մեծ բեմը, որը պետք է տեղակայված լինի միջոցառման հիմնական տարածքում և կահավորված լինի լեդ էկրաններով, արժեցել է 24 մլն դրամ։ Հիմնական անցակետը, մուտքի-ելքի ընթացակարգը և հյուրընկալության ծառայությունը արժենալու են 18 մլն դրամ։ Բազմաֆունկցիոնալ սննդի կետը՝ food court-ը, 800 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիայով կամ շինությամբ, որը պետք է ապահովված լինի 150 սեղանով և 600 աթոռով, արժենալու է 15 մլն 198 հազար դրամ։ Վրանային ավանը, որը նախատեսված է միջոցառման հիմնական մասնակիցների գիշերակացի ապահովման համար, արժենալու է 28 մլն 800 հազար դրամ։ Ընդհանուր նկարահանման արժեքը կազմել է 24 մլն դրամ։


Սանհանգույցների և լոգարանների, դրանց սպասարկման և մաքրման ծառայությունների համար հատկացվել է 36 մլն դրամ։ Միջոցառման տարածքում պետք է ապահովվեն տղամարդկանց և կանանց համար առանձնացված սանհանգույցներ, լվացարաններ և լոգախցիկներ՝ բոլոր գործող սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ և շարունակական սպասարկմամբ, ներառյալ մաքրման ծառայությունը՝ միջոցառման ամբողջ ընթացքում, ինչպես նաև առնվազն 48 զուգարանային խցիկ և 32 լոգարանի խցիկ։


Համազգեստի և տպագրության համար՝ այդ թվում 20 հազար բեյջ, 1,500 նոթատետր, 1,500 ուղեցույց, 1,500 քարտեզ և առնվազն 100 մեծ դրոշ։ Միջոցառման հիմնական մասնակիցների համար պետք է պատրաստվեն 1,500 բրենդային շապիկներ, 1,500 գլխարկ և 1,500 հուդի՝ որպես հիշարժան նվեր մասնակիցներին։ Այս ծառայությունների համար հատկացվել է 32 մլն 400 հազար դրամ։


Ահա թե ինչի համար է իշխանությունը ծախսում պետական միջոցները։ Հարկ է նշել, որ 2025 թվականին Կառավարությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով կրկին հատկացրել էր 200 մլն դրամ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»