Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում․ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին՝ պատժում նույնական արարքի համար։ 2026 թ. հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։


Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով՝ կապված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (աշխարհիկ անունով՝ Արման Սարոյան) գործի հետ, այսինքն՝ դատական ակտը չկատարելու համար։ Խոսքը վերաբերում է դատարանի որոշմանը, որով արգելվել էր խոչընդոտել նրան՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իր լիազորությունները իրականացնելու հարցում։


Մինչդեռ հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Սարոյանին։ Հենց այս համատեքստում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և մի շարք հոգևորականների նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։


Հիշեցնենք, որ մեղադրանքներ են առաջադրվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանին։


Վերջինս հայտարարել է, որ ինքը որոշումներ կայացնող մարմին չէ և միայն արձանագրումներ է կատարել։ Բայց նույն արարքը անտեսվում է, քանի որ ՔՊ քարտուղարն է Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում։


Խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը 2023 թ. ապրիլի 4-ին ԱԺ նիստում սպառնացել էր կտրել Ղազարյանի լեզուն և ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում և հրապարակային ներողություն խնդրել, սակայն, ըստ Ղազարյանի, Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։


Այսինքն՝ կրկին գործ ունենք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարման հարցի հետ։ Օրենսդրությունը հստակ է՝ դատական ակտը պարտադիր է կատարման համար, իսկ դրա միտումնավոր չկատարումը քրեորեն պատժելի արարք է։ Սակայն այստեղ նկատելի է էական տարբերություն․


• Եկեղեցու ներկայացուցիչների դեպքում՝ մի քանի օրում նախաձեռնվում է քրեական վարույթ, ընտրվում է խափանման միջոց։


• Իշխանական պատգամավորի դեպքում՝ հաղորդումն ուղարկվում է դատախազություն, բայց հանրությունը դեռևս չի տեսնում նույն արագությամբ և նույն խստությամբ արձագանք։ Հարցը միայն Եկեղեցու և իշխանության հարաբերությունների մասին չէ։ Հարցը իրավական պետության հիմքային սկզբունքի մասին է՝ օրենքի առջև բոլորի հավասարության։


Եթե դատական ակտի չկատարումը հանցագործություն է, ապա այն հանցագործություն է թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, թե՛ իշխող խմբակցության քարտուղարի պարագայում։ Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ՝ օրենքը խիստ է նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում քաղաքական իշխանությանը, և հանդուրժող՝ նրանց նկատմամբ, ովքեր այդ իշխանության ներսում են։

Իսկ սա արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության մասին է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»