Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է Իրանի համար, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով միջազգային վերջին զարգացումներին։
Բաղային կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցը և անվտանգության խորհրդակցությունները։«Այս այցը կարևոր էր և ցույց է տալիս Իրանի վճռականությունը բոլոր մակարդակներում՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ։
Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է մեզ համար», - նշել է Բաղային։Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։








