Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին փոխնախարար Լևոն Հակոբյանը ներկայումս ամեն ինչ անում է առողջապահական համակարգում կրկին բարձր պաշտոն զբաղեցնելու և մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանալու համար։Մեր տեղեկություններով՝ Հակոբյանն այժմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում խորհրդատուի պաշտոն է զբաղեցնում։ Սակայն այդ պաշտոնը հայեցողական է, չվճարվող, և, ըստ մեր աղբյուրների, նախկին փոխնախարարի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նրա գլխավոր նպատակը կենտրոնի տնօրեն դառնալն է։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Հակոբյանը բավական ակտիվացել է առողջապահական համակարգում։ Նա այցելություններ է ունենում տարբեր բժշկական հաստատություններ, հանդիպումներ, քննարկումներ կազմակերպում, փորձում է պահպանել իր ազդեցությունն այն բուժհաստատություններում, որոնց աշխատանքները ժամանակին համակարգել է որպես փոխնախարար։Ըստ մեր տեղեկությունների՝ այս ակտիվության հետևում նաև հստակ նպատակ կա՝ առողջապահական համակարգում կրկին ղեկավար պաշտոն ստանալ և հասնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնին։Ստացվում է՝ փոխնախարարի պաշտոնը կորցնելուց հետո Լևոն Հակոբյանը չի պատրաստվում բավարարվել խորհրդատուի կարգավիճակով։

Հարցն այն է, թե ինչ ճանապարհներով է նա փորձում հասնել իր նպատակին, և արդյոք իշխանական շրջանակներում պատրաստ են նրան կրկին վստահել խոշոր բուժհաստատության ղեկավարումը։Հիշեցնենք, որ Լևոն Հակոբյանը առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2019 թվականի մարտին՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման շրջանում։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։2023-2024 թվականներին եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը, իսկ 2024 թվականի մարտի 27-ին կրկին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ 2026 թվականի օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։Իսկ թե ինչու Հակոբյանը կրկին չշարունակեց իր աշխատանքը փոխնախարարի պաշտոնում, պաշտոնական որոշման մեջ չի մանրամասնվում։

Այդուհանդերձ, ոլորտում նրա աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բացասական գնահատականներ կան։ Որոշ ներկայացուցիչներ նրա կառավարման ոճը արդյունավետ չեն համարում և կարծում են, որ փոխնախարարի պաշտոնում նա չի արդարացրել սպասելիքները։Ո՞վ է Լևոն ՀակոբյանըԼևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևանում։

2002-2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 2010 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ «Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ։ 2012-2014 թվականներին սովորել է Պետական կառավարման ակադեմիայում՝ հանրային կառավարման մասնագիտությամբ։2010-2013 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում, 2013-2014 թվականներին եղել է թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն։

2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն, հետագայում կրկին վերադարձել այդ կառույց։Այսպիսով, առողջապահական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած նախկին պաշտոնյան այժմ խորհրդատուի կարգավիճակում է, սակայն, մեր տեղեկություններով, նրա հավակնությունները շատ ավելի մեծ են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»
Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին
«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է
Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Լրացուցիչ նորություններ

...

Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»