Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ իշխանական շրջանակներում լուրջ դժգոհություններ են կուտակվել։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՔՊ-ում քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց Գրիգորյանն է եղել, և նրա հասցեին հնչել են բավականին կոշտ գնահատականներ։Բանն այն է, որ Գրիգորյանի վերջին հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին, որտեղ նա լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն նայել էր ժամացույցին ու հեգնել՝ «Եթե չեն հանե՞լ», ՔՊ-ում ընկալվել է որպես կուսակցության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Սակայն, մեր տեղեկություններով, դժգոհությունների հիմքում միայն այդ դրվագը չէ։Իշխանական շրջանակներում շրջանառվում են նաև թեզեր, որ Արմեն Գրիգորյանը ձախողել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում իրեն վերապահված դերակատարությունը։

Մասնավորապես, քննարկվում են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման, հանդիպումների ընթացքում քննարկված տեղեկությունների հրապարակայնացման և ադրբեջանական կողմի վստահության կորստի մասին մեղադրանքները։Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին ազատեց Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ առանց հրապարակային մանրամասն բացատրության։ Իսկ այժմ հարց է առաջանում՝ արդյոք Գրիգորյանի վերջին հարցազրույցը, կուսակցության հետ լարվածությունը և խաղաղության գործընթացի շուրջ կուտակված դժգոհությունները չե՞ն վկայում, որ Փաշինյանի և նրա նախկին առանցքային պաշտոնյայի հարաբերություններում լուրջ խզում է տեղի ունեցել։Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Բանն այն է, որ ՔՊ-ն ունի Էթիկայի կանոնագիրք, որով սահմանված են կուսակցության անդամների վարքագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կարգապահական հարցերի քննարկման մեխանիզմները։ Կանոնների հնարավոր խախտման դեպքում հարցը կարող է ներկայացվել կուսակցության Վերահսկող հանձնաժողովի քննարկմանը, որից հետո այն կարող է հասնել նաև ՔՊ վարչություն։Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում Արմեն Գրիգորյանի հարցը բավականին թեժ քննարկման թեմա է դարձել։Չի բացառվում, որ առաջիկայում նրա վարքագծի վերաբերյալ հարցը քննարկվի համապատասխան կուսակցական մարմիններում, և նա առնվազն նկատողություն ստանա։ Չի բացառվում նաև, որ քննարկման առարկա դառնա նրա՝ կուսակցությունում հետագա անդամակցության հարցը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է
Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ