Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում


Վերջին տասնամյակների ընթացքում էներգետիկ ըմպելիքները լայն տարածում են գտել և կայուն տեղ են գրավել բնակչության սննդակարգում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ինչը պայմանավորված է դրանց՝ մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը բարձրացնելու վերաբերյալ ձևավորված հանրային ընկալմամբ:

«Հերացի վերլուծական» կենտրոնն անդրադարձել է ներկայում մտահոգություն առաջացնող ալկոհոլ պարունակող էներգետիկներից թունավորման դեպքերին:

«Հերացի» կենտրոնից նշում են, որ 2025թ-ի ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի «Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի» կլինիկայում բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում: Այս տեսակի էներգետիկ ըմպելիքները պարունակում են մինչև 9% ալկոհոլ, ինչը մնացած բաղադրիչների հետ միասին դեռահասի օրգանիզմում ունենում է համակարգային տոքսիկ ազդեցություն: Պացիենտների միջին տարիքը 16 տարեկան էր, նրանցից 5-ը արական և 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին: Ալկոհոլի և էներգետիկ ըմպելիքների /ԷԸ/ համադրումը ստեղծում է օրգանիզմի համար համալիր և բազմահամակարգային վտանգ, որը չի սահմանափակվում առանձին բաղադրիչների ազդեցությունների հանրագումարով, այլ հանգեցնում է կարդիոտոքսիկ, նեյրոտոքսիկ և վարքային ռիսկերի նշանակալի աճի։

ԷԸ-ը Եվրոպայի և Ասիայի շուկաներում ի հայտ են եկել դեռևս 1960-ականներին և ներկայումս լայնորեն տարածված են աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում։ 2004–2009 թվականների ընթացքում դրանց վաճառքի ծավալների ավելի քան 240%-ով աճը վկայում է շուկայի արագ և ինտենսիվ ընդլայնման մասին։ Ագրեսիվ մարքեթինգային ռազմավարությունները և արտադրանքի լայն հասանելիությունը նպաստել են հասարակության մեջ դրանց համեմատաբար անվնաս լինելու վերաբերյալ կայուն կարծրատիպերի ձևավորմանը։ Մինչդեռ գիտական հետազոտությունների տվյալները փաստում են, որ ԷԸ-ը բարդ բազմաբաղադրիչ խառնուրդներ են՝ արտահայտված ֆարմակոլոգիական ազդեցություններով։

Առանձնահատուկ և լուրջ վտանգ է ներկայացնում ԷԸ-ի ալկոհոլի հետ համատեղ օգտագործումը, որը լայն տարածում ունի դեռահասների և երիտասարդների շրջանում։ Թունաբանական կենտրոնների տվյալների համաձայն՝ նման համադրությամբ պայմանավորված թունավորումների դեպքերը զգալիորեն ավելի հաճախ են պահանջում հոսպիտալացում և ուղեկցվում են ծանր կլինիկական դրսևորումներով․ միջին և ծանր ազդեցություններ արձանագրվում են մոտավորապես 40% դեպքերում։ Եվ վերջին օրերին ՀՀ-ում դեռահասների շրջնում արձանագրված ծանր թունավորման դեպքերը ևս մեկ անգամ ընդգծում են տվյալ խնդրի բարձր արդիականությունը ազգային առողջապահական համակարգի տեսանկյունից։

ԷԸ-ը դասվում են ֆունկցիոնալ սննդամթերքների շարքին, որոնց կենսաբանական ազդեցությունն ուղղված է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) խթանմանը։ Դրանց հիմնական ակտիվ բաղադրիչը կոֆեինն է, որի պարունակությունը մեկ 250–500 մլ տարողությամբ տարայում կարող է տատանվել 50–505 մգ-ի սահմաններում, ինչը զգալիորեն գերազանցում է ավանդական ոչ ալկոհոլային ըմպելիքներում առկա քանակը։

Կոֆեինը գործում է որպես ուղեղի ադենոզինային ռեցեպտորների անտագոնիստ։ Ադենոզինը օրգանիզմում արտադրվող նյութ է, որը մասնակցում է հոգնածության և քնկոտության ձևավորմանը։ Կոֆեինի ազդեցության արդյունքում ադենոզինային ռեցեպտորները արգելափակվում են, ինչի հետևանքով ԿՆՀ-ում մեծանում է կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին) և դոպամինի՝ նեյրոտրանսմիտերների արտազատումը, որոնք պատասխանատու են զգոնության, ուշադրության և ակտիվության զգացողության համար։

Արդյունքում առաջանում է էներգիայի բարձրացման և կենտրոնացման ուժեղացման տպավորություն, որը սակայն չի արտացոլում օրգանիզմի իրական ֆունկցիոնալ վիճակը․ հոգնածությունը ժամանակավորապես ճնշվում է, մինչդեռ նյարդային համակարգի լարվածությունն ու գերխթանումը շարունակում են կուտակվել։

Բացի կոֆեինից՝ ԷԸ-ը պարունակում են մի շարք այլ կենսաբանական ակտիվ բաղադրիչներ, այդ թվում՝ թաուրին, գլյուկուրոնոլակտոն, գուարանա, մարդարմատ (ժենշեն) և B խմբի վիտամիններ։ Թաուրինը օրգանիզմի կողմից սինթեզվող ամինաթթու է, որը մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին, ինչպես նաև սիրտանոթային համակարգի գործունեության կարգավորմանը։

ԷԸ-ում թաուրինի պարունակությունը կարող է հասնել 2000–4000 մգ/լ-ի, և դրա համադրումը կոֆեինի հետ ունակ է ազդել սրտամկանի էլեկտրոֆիզիոլոգիական հատկությունների վրա՝ փոխելով կալցիումի խողովակների գործառույթը կարդիոմիոցիտներում։ Կալցիումի խողովակները հանդիսանում են սրտի բջիջների թաղանթային կառուցվածքներ, որոնք առանցքային դեր ունեն սրտի կծկումների հաճախականության և ռիթմի վերահսկման գործընթացում։

Գուարանան բուսական ծագման հումք է, որը հանդիսանում է մետիլքսանտինների՝ կոֆեինի, թեոբրոմինի և թեոֆիլինի բնական աղբյուր։ Գուարանայի մեջ պարունակվող կոֆեինը հաճախ չի ներառվում արտադրանքի վրա նշված ընդհանուր կոֆեինի քանակի հաշվարկում, ինչի հետևանքով ԷԸ-ի իրական խթանող ազդեցությունը կարող է զգալիորեն գերազանցել սպառողի ակնկալիքները՝ բարձրացնելով գերխթանման և անցանկալի ֆիզիոլոգիական ռեակցիաների առաջացման ռիսկը։

Օրգանիզմի համար լրացուցիչ նյութափոխանակային ծանրաբեռնվածություն է ստեղծում նաև ԷԸ-ում շաքարի բարձր պարունակությունը․ մեկ տարայում դրա քանակը կարող է հասնել 54–62գ-ի, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՀԿ-ն կողմից առաջարկված ազատ շաքարների օրական ընդունման սահմանաչափը։ Արագ յուրացվող ածխաջրերի բարձր դոզան առաջացնում է արյան գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների կտրուկ տատանումներ, որոնք ուղեկցվում են էներգիայի կարճաժամկետ բարձրացման սուբյեկտիվ զգացողությամբ։ Սակայն այդ վիճակին հաճախ հաջորդում են աշխատունակության արտահայտված նվազում և հոգնածության խորացում։

ԿՆՀ-ի զարգացման գործընթացը վերջնականորեն չավարտած երեխաների և դեռահասների շրջանում կոֆեինի և ալկոհոլի համակցված ազդեցությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ նեյրոտոքսիկ հետևանքների։ Ալկոհոլը հանդիսանում է ԿՆՀ-ի դեպրեսանտ՝ դանդաղեցնելով ուղեղային գործունեությունը և նվազեցնելով ինքնակառավարման և վարքագծային վերահսկման մեխանիզմները։

Միևնույն ժամանակ, կոֆեինը և ԷԸ-ում պարունակվող այլ խթանող նյութերը ժամանակավորապես թուլացնում կամ խեղաթյուրում են ալկոհոլի սեդատիվ ազդեցությունը՝ վերացնելով հոգնածության և քնկոտության սուբյեկտիվ զգացողությունները, որոնք նորմալ պայմաններում կատարում են պաշտպանական դեր՝ ազդարարելով ալկոհոլի չափից ավելի օգտագործման մասին։

Այս պարագայում արյան մեջ ալկոհոլի կոնցենտրացիան, ինչպես նաև ճանաչողական գործառույթների խանգարումները, արձագանքման արագության նվազումը, որոշումներ ընդունելու կարողության և շարժումների կոորդինացիայի խախտումները պահպանվում են։ Արդյունքում ձևավորվում է այսպես կոչված «թաքցված հարբածության» ֆենոմենը կամ «արթուն հարբածի» վիճակը, երբ անձը սուբյեկտիվորեն իրեն զգում է ավելի սթափ և վերահսկելի, քան իրականում։

Այս ազդեցությունների հետևանքով հաճախ դիտվում է ինքնակառավարման և վարքագծային վերահսկման մեխանիզմների խաթարում, որն ուղեկցվում է ռիսկային վարքագծի հաճախականության աճով՝ ներառյալ կոնֆլիկտային իրավիճակներում ներգրավվածությունը և տրանսպորտային միջոցների վարումը ալկոհոլային ազդեցության պայմաններում։ Զգալիորեն բարձրանում է վնասվածքների և բռնության ռիսկը․ գիտական ուսումնասիրությունները փաստում են վնասվածք ստանալու հավանականության ավելի քան կրկնակի աճ, ինչպես նաև սեռական բռնության զոհ դառնալու կամ դրա իրականացման մեջ ներգրավվելու հավանականության էական բարձրացում։ Երիտասարդների շրջանում ալկոհոլի և ԷԸ-ի համակցված օգտագործումը ասոցացվում է կոնֆլիկտային իրավիճակների հաճախականության քառապատիկ, իսկ ալկոհոլով պայմանավորված վնասվածքների՝ հնգապատիկ աճի հետ։

Երկարաժամկետ բացասական հետևանքներ են արձանագրվում նաև հոգեբանական և նյարդահոգեբանական ոլորտներում։ Ամենահաճախ հանդիպող գանգատներն են անքնությունը (34,5%), նյարդային լարվածությունն ու դողը (25,1%), ինչպես նաև գլխացավերը (18,4%)։ Կոֆեինի բարձր չափաբաժինները նվազեցնում են ցնցումային շեմը և կարող են նպաստել էպիլեպտիկ նոպաների առաջացմանը՝ նույնիսկ այն անձանց մոտ, ովքեր նախկինում էպիլեպսիայի ախտորոշում չեն ունեցել։ Հոգեկան խանգարումների շարքում առավել հաճախ արձանագրվում են սթրեսի մակարդակի բարձրացում (35,4%), դեպրեսիվ ախտանշաններ (23%) և ինքնասպանության մտքեր ու փորձեր, որոնց հաճախականությունը հասնում է մինչև 19,8%։

Ալկոհոլի և ԷԸ-ի համակցված օգտագործումը բացասաբար է անդրադառնում նաև սիրտանոթային համակարգի վրա։ Կոֆեինը ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը՝ առաջացնելով սրտի ռիթմի արագացում և զարկերակային ճնշման աճ, մինչդեռ ալկոհոլը խաթարում է սրտամկանի էլեկտրական հաղորդունակությունը։ Այս գործոնների համատեղ ազդեցությունը էականորեն բարձրացնում է սրտի ռիթմի խանգարումների զարգացման ռիսկը, այդ թվում՝ կյանքին սպառնացող ծանր առիթմիաների առաջացման հավանականությունը։ Հետազոտությունների տվյալներով՝ նման օգտագործման դեպքում 26,2% դեպքերում արձանագրվում է հաճախասրտություն, 10,3% դեպքերում՝ կրծքավանդակի ցավ, իսկ մեծահասակների շրջանում հաճախասրտության տարածվածությունը կարող է հասնել մինչև 56,6%։

Առանձնահատուկ խոցելի խումբ են կազմում երիտասարդները, որոնք ունեն չախտորոշված բնածին կամ ֆունկցիոնալ սիրտանոթային խանգարումներ։ Բժշկական գրականությունում նկարագրված են վերփորոքային հաճախասրտության, նախասրտերի և փորոքների ֆիբրիլյացիայի, կորոնար անոթների սպազմի, ինչպես նաև ST սեգմենտի բարձրացումով սրտամկանի ինֆարկտի դեպքեր, որոնք որոշ իրավիճակներում ավարտվել են հանկարծակի մահվամբ։

Ալկոհոլի և ԷԸ-ի համակցված օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռման, գաստրիտի և էրոզիվ փոփոխությունների զարգացման։ Որովայնային ցավը դիտվում է մոտ 14,6% դեպքերում, սրտխառնոցն ու փսխումը՝ 18,7% դեպքերում, իսկ որոշ դեպքերում նկարագրվում են սուր հեպատիտի և սուր պանկրեատիտի զարգացում։ Կոֆեինի և ալկոհոլի համակցված դիուրետիկ ազդեցությունը նպաստում է օրգանիզմի հեղուկի կորստին, էլեկտրոլիտային հավասարակշռության խախտմանը՝ ներառյալ հիպոնատրիեմիան և հիպոկալիեմիան, իսկ ծանր դեպքերում կարող է հանգեցնել սուր երիկամային անբավարարության զարգացմանը։

Աշխարհի բազմաթիվ երկրներում սննդամթերքի որակի և անվտանգության վերահսկման համապատասխան մարմինները ճանաչել են կոֆեինի ավելացումը ալկոհոլային ըմպելիքներում վտանգավոր և արգելել են պատրաստի ալկոհոլային ԷԸ-ի վաճառքը։ Սակայն ինքնուրույն խառնելու պրակտիկան շարունակում է լայնորեն կիրառվել, իսկ մեր երկրում այսպիսի ըմպելիքները դեռևս հասանելի են հանրության, այդ թվում՝ դեռահասների համար։

«Այսպիսով, Հաշվի առնելով, որ երեխաների և երիտասարդների շրջանում ալկոհոլ պարունակող ԷԸ-ի սպառումը շարունակում է աճել, այս խնդիրը ստանում է առանձնակի կարևորություն հանրային առողջապահության համատեքստում։ Ուստի հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ ընդգրկելով հանրության իրազեկվածության բարձրացումը, անչափահասների համար հասանելիության սահմանափակումները նման արտադրանքներին, ինչպես նաև բժշկական համայնքի ակտիվ ներգրավվածությունը՝ պատասխանատու և գիտակցված վերաբերմունք ձևավորելու գործընթացում»,- նշում են «Հերացի» կենտրոնից։

Լրահոս

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը
Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո
Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում
Կարևոր
Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ)
Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ
Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում
Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը
Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը
Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն
Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան
Կարևոր
Նոր համաշխարհային համավարակի վտանգ․ մասնագետները նախազգուշացնում են
Իտալիայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը օգտագործել է Պավարոտիի ձայնը․ երգչի ընտանիքը վրդովված է
Կենդանակերպի այս նշանները նոր հաջողությունների ճանապարհին են. ո՞վ կարող է ակնկալել շրջադարձային պահեր
Շտապ
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
Իրանի հրթիռային հարձակումներից հետո ԱՄՆ-ն հարվածել է նավթատար տանկերներին
Շուֆուտինսկուն շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում
Reuters․ Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի փոխարինման թեկնածուներին
Սլովակիայի ԱԳ նախարարությունը պահանջել է կանչել Ռուսաստանի դեսպանին Կիևում ՈՒԱԾ շենքին հասցված հարվածից հետո
Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին ու վերջին անգամ խաղալ նույն թիմում
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվայում երթևեկում են Aurus ավտոմեքենաներով

Լրացուցիչ նորություններ

...

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)

Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել