Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է»,-նախօրեին Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ստանալու առթիվ ունեցած ելույթի հենց սկզբում նշեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այո, այս դեպքում նրա հետ չհամաձայնել չի կարելի. դա իսկապես անհավատալի մի եղելություն է ու կատարված փաստ: Բայց... Անհավատալի է հենց այն իմաստով, որ նման մրցանակաբաշխությանը «ձեռք ձեռքի տված» մասնակցում են նրանք, ովքեր դարձան պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի հայաթափման պատճառ: Այսինքն, ստացվում է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովը այդպիսով ընդունեց, որ նրանք «մարդկային եղբայրնե՞ր» են: Զի՛լ «եղբայրություն» է, ոչինչ չես ասի:


Բայց ասելիք շատ կա: Օրինակ՝ այն, որ սույն մրցանակային «եղբայրության» հաջորդ իսկ օրը Բաքվի դատարանը շինծու «դատավարության» արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտեց 2023-ին Արցախի բռնի հայաթափման ժամանակ ապօրինի պատանդառված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին «տեխնիկական պատճառներով». 65 տարին լրացած անձանց «ցմահ» պատժաչափ չի տրվում: Եվս 8 պատանդ դատապարտվեց 15-19 տարվա ազատազրկման: Այսինքն՝ փետրվարի 4-ին «մարդասիրության» և «խաղաղության» մրցանակ, իսկ հաջորդ օրը, ահա, այսպիսի թշնամական ակտ: Բնականաբար, պատահական ոչինչ չկա, հակառակը՝ երևի թե ամենը հստակ պլանավորված էր: Ի՞նչ է, հայատյաց ու ցեղասպանական ոճրագործ Ալիևը չգիտե՞ր, թե իր դատարանն իր ցուցումով որ օրը ինչ վճիռ է ընդունելու: Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանությանն ու ՔՊ-ին, ապա Ալիևի արածից հետո, ինչպես ասվում է, գնա ու փորձիր համոզել, թե այդ ամենը նորից պայմանավորված չի եղել, ինչի մասին ակնարկում են սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ:


Բայց դա էլ դեռ մի կողմ: Հիմնականը. սա՞ է ձեր «խաղաղությունն» ու «բարի կամքի» դրսևորումը: «Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության»: Խաղաղությո՞ւն... Ու մրցանակային շեյխավայել հարթակին կանգնած էին երկու ամենաուղիղ ու անմիջական պատասխանատուները 2020 թվականին, նաև հաջորդող տարիներին տեղի ունեցած պատերազմական ու մարտական գործողությունների, որոնց հետևանքով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից հազարավոր զինվորներ են զոհվել:


«Եղբայրության» մրցանակ են ստանում: Օրինակ՝ Ալիևն ինչի՞ համար է ստանում այդպիսի մրցանակ. քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու և մահերի՞, էթնիկ հիմքով 150 հազար հայ մարդկանց սովի ու շրջափակման մատնելո՞ւ, հայերին իրենց բազմահազարամյա բնօրրանից զանգվածային տեղահանության և բռնագաղթի՞, հայկական եկեղեցիներն ու գերեզմաններն ավերելո՞ւ, անօգնական մնացած ծեր հայ մարդուն մորթելո՞ւ, ինչի՞ համար: Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ երեխաների կյանքի, զրկանքների ու հայրենազրկման հաշվին է մրցանակ ստանում:


Ժամանակին ականավոր քաղաքական գործիչներից մեկի կրեդոն էր՝ «խաղաղություն՝ ամեն գնով, նույնիսկ եթե այդ գինը ապագա պատերազմն է»: Վերջապես՝ մտածում ես, թե ինչի՞ համար էր շնորհավորում Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը, կամ քպականների վերնախավն ինչո՞ւ էր գրեթե միաբերան շնորհակալություն հայտնում Ալիևին: Մտածելու բան է, չէ...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»