Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

1 տարում 6 գույք է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ամենակարևոր տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային ակտիվությունը նկատելի չէ, բայց վերջին տարիներին դիզած հարստությունը՝ ակնբախ։


Գրեթե 20 տարի ՀՀ իրավապահ համակարգում աշխատելուց հետո ՀՀ կառավարությանն ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2020 թվականին նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, ապա դարձավ Տեսչության պետ։ Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննես Մարտիրոսյանը միայն 2021 թվականին գնել է 6 անշարժ գույք Երևանում՝ 2 անհատական բնակելի տուն, 1 հողամաս, 2 հողին ամրակայված այլ անշարժ գույք, 1 ավտոտնակ։


Հետ գնալով 2023 թվականի հայտարարագրին՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Մարտիրոսյանն այս գույքերը 2023 թվականին չի հայտարարագրել, ինչը կոպիտ և պատժելի օրինախախտում է։ Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միայն 1 անհատական բնակելի տուն։ Հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվել, որ նախկինում չհայտարարագրված 5 գույքը անակնկալ հայտնվել են 2024 թվականի հայտարարագրում։ Հետաքրքիրն այն է, որ անգամ 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Մարտիրոսյանը 6 գույք չի ունեցել։ Մարտիրոսյանը 2020 թվականից ի վեր հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ Բանկային հաշիվների մնացորդները նվազել են՝ գրեթե 400 հազար դրամով՝ 1 մլն 520 հազար դրամից դառնալով 1 մլն 123 հազար դրամ։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Մարտիրոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 862 հազար դրամ, որից 14 մլն 668 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Բացի այս եկամուտից՝ 20 տարի աշխատելով իրավապահ համակարգում՝ Մարտիրոսյանը տարեկան 1 մլն 194 հազար դրամ կենսաթոշակ է նաև ստանում։


Ինչ վերաբերում է ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդին, ապա հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 7 մլն 176 հազար դրամ։ Այսինքն՝ այդքան մեծ թվով անշարժ գույք գնած պետական պաշտոնյան հիփոթեքային վարկ չի վերցրել։ Թերևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է զբաղվի՝ պարզելու, թե ողջ կյանքը պետական համակարգում աշխատած նախկին ոստիկանը՝ Մարտիրոսյանը, ինչպես է 1 տարում 6 գույքի տեր դարձել»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան
Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան
Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին
Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ ինչ հարցեր են քննարկում
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան
Ինչ իրավիճակ է Լարսում
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»