Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մի հերթական «կարկառուն» քպական պատգամավոր երեկ ստիպված ընդունել է, որ աղքատության մակարդակի նվազեցման մասով «որոշակիորեն շեղվել են իրենց ծրագրից»։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատությունը, սակայն աղքատության ցուցանիշը 26 տոկոսից հազիվ իջել է մինչև 21 տոկոս: Չնայած, դա էլ է կասկածելի, թե իջել է: Ավելին, նա չափազանց մեղմ է ներկայացնում, թե «որոշակիորեն» են շեղվել: Իրականում, ոչ մի խոստում չեն կատարել: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե տվել ես պայմանական 20 խոստում, ասում ես՝ 2-ը կատարել եմ, դրա համար այս 18-ը չեմ կատարում, դա նշանակում է, որ ուղղակի խաբում ես և ի սկզբանե խաբել ես։


«Իսկ ի՞նչ էին խոստացել։ Իրենք սոցիալական չափելի չորս խոստում էին տվել՝ երեք կետով ձևակերպված, բայց չորսն էլ չեն կատարել։ Ասել էին, որ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 հազար դրամ, հիմա 75 հազար դրամ է։ Ասել էին, որ նվազագույն կենսաթոշակը պետք է դառնա պարենային զամբյուղի արժեքի չափ։ Հիմա նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է՝ մոտ 7 հազար դրամով պակաս պարենային զամբյուղի արժեքից։ Ասել էին, որ միջին կենսաթոշակը պետք է դառնա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար, միջին կենսաթոշակը մոտ 50 հազար է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 80 հազար, տարբերությունը 30 հազար դրամ է։


Այս խոստումները շատ ուղիղ ձևակերպված են, այդ թուղթը հանրամատչելի է, ցանկացած մեկը կարող է կառավարության հնգամյա ծրագրում դա կարդալ և տեսնել, որ խաբել են, այսինքն՝ չեն կատարել խոստումները»,-ասում է Ավետիսյանը։ Բայց նորից վերադանանք «կարկառուն» քպականին: Ասում է, դե, իրենք ընտրողներին պատասխան կտան: Իսկ ի՞նչ պատասխան պիտի տան, երբ ակնհայտ է, որ խոստացածը չեն արել: Ու քանի որ պատասխան չունեն, սկսում են «կրուտիտներ» մոգոնել, կարճ ասած՝ փչել, օդ տատանել, քամի անել: Մյուս կարկառուն քպականն էլ, այս դեպքում՝ նախարար, հայտարարում է, թե... միտինգներ էին, դա անկայունություն էր բերում, իսկ տնտեսությունն ու ներդրումները սիրում են կայունություն:


Ու քանի որ միտինգներ էին, այս իմաստության ակունքի ասածի համաձայն՝ տնտեսությունը դոփում էր տեղում, քաղաքական անկայունությունից ցնցվում էր, դրա պատճառով էլ աղքատությունը չի նվազել, չի կրճատվել: Եթե որևէ եվրոպական երկրում որևէ իշխանավոր հանրությանը նման պատճառաբանություն ներկայացնի, պատկերացնո՞ւմ եք՝ հասարակությունն ինչ օրը կգցի այդ պաշտոնյային: Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխանության է ՔՊ-ն, ու, բնականաբար, իրենց ձախողումների համար պիտի հերթական մեղավորները գտնեն: Այս դեպքում՝ այդ «մեղավորն» ընդդիմությունն է՝ իր հանրահավաքներով: Սակայն էլի չի «կպնում»: Նախ՝ ութ տարի է արդեն, ինչ ամբողջ ՔՊ իշխանաթիմով, Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը մի ցնցումից մեկ այլ ցնցման մեջ ենք գցում, անկայունությունն անկայունության վրա են հրահրում, ու հիմա ումի՞ց եք բողոքում:


Ում գրպանն են ուզում նետել իրենց հրահրած ցնցումներն ու վայրիվերումները: Հենց այս իշխանության ղեկավարումն ու ղեկավարել չկարողանալն են անկայունություն ձևավորում, նրանց բերած փորձանքներն են անկայունություն ձևավորում, այլ ոչ թե հանրահավաքները: Երկրորդ. քպական նախարարի նշած միտինգների շրջանում, կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ, Հայաստանում տնտեսական որոշակի վերելք է եղել, ֆինանսական չնախատեսված ներհոսք ու եկամուտներ: Էհ, ոչ թե ձեզ միլիոններով պարգևատրեիք, այլ աղքատությունը կրճատեիք:


Դուք ձեզ 6 կամ 7 միլիոն դրամ Ամանորյա պարգևատրում եք դուրս գրում, թոշակառուներին ու նվազագույն վարձատրության վրա «նստած» մարդկանց կոնֆետի թղթի ճռճռոցը ցույց տալի՞ս: Երրորդը. միտինգների վերջին ընդգրկուն ու տևական դրսևորումը եղել է 2024-ի ամռանը: Անցյալ տարի էլ՝ 1-2 անգամ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման հետ կապված: Թե բա՝ միտինգներն են մեղավոր: Դուք սա լո՞ւրջ եք ասում: Լուրջ, լո՞ւրջ եք ասում: Ի դեպ, ցանկացած երկրում էլ հանրահավաքներ են լինում, անգամ՝ անհնազանդություններ, հուզումներ, անկարգություններ: Ասենք, Ֆրանսիայում:


Մի անգամ չտեսանք, որ մի ֆրանսիացի նախարար նման «կրուտիտներով» հանդես գար լրագրողների առաջ: Ձախողել եք ամեն ինչ, ասեք՝ ձախողել ենք...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան
Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան
Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին
Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ ինչ հարցեր են քննարկում
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան
Ինչ իրավիճակ է Լարսում
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»