Իլոն Մասկը հայտարարել է, որ սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին ներառել է իր «սև ցուցակում» այն բանից հետո, երբ վերջինս փորձել է համոզել իրեն այցելել իր կղզին, որտեղ կազմակերպվում էին երեկույթներ։
«Էփշտեյնը այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Մասքը հայտնել էր, որ Էփշտեյնը բազմիցս հրավիրել է իրեն կղզի, սակայն Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը մշտապես մերժել է այդ առաջարկները։
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից սկանդալային ֆինանսիստի գործով փաստաթղթերի հրապարակումից հետո Մասկը կոչ էր արել ձերբակալել նրա հանցագործություններին առնչություն ունեցող բոլոր անձանց։








