Ֆրանսիայի կաբինետի կազմի փոփոխություն կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը։
«Այս հարցը գտնվում է հանրապետության նախագահի և վարչապետի հսկողության տակ։ Ընդհանրապես կարծում եմ, որ կաբինետի փոփոխությունները կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին»,- նշել է նա RTL ռադիոկայանի եթերում։ Բրեժոնը հավելել է, որ չի կարող բացահայտել առաջիկա փոփոխությունների մանրամասները։
Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին հայտնել էր իր հրաժարականի մտադրության մասին՝ կենտրոնանալու Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցության վրա, որի առաջին փուլը նախատեսված է մարտի 15-ին։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա տեղեկացրել է իր մտադրության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Դաթին ասել է, որ «ուշադիր է քաղաքականության մեջ» և «գիտի, թե ինչ անել»։








