Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։ Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։


Պաշտոնապես կողմերը խոսում են համագործակցության պայմանների շուրջ անհամաձայնության մասին, սակայն իրական պատկերը, ըստ «Փաստի» տեղեկությունների, շատ ավելի կոնկրետ է։ Մասնագիտական շրջանակների գնահատմամբ, վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար։


Այս տարբերությունը երկար ժամանակ օպերատորների կողմից դիտարկվել է որպես շուկայական անհավասարակշռություն, որը խաթարում է մրցակցային միջավայրը և ստեղծում անհիմն ֆինանսական բեռ։ Կապի օպերատորները, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։ Օպերատորների շրջանակներում չեն թաքցնում, որ հատկապես մտահոգիչ է վճարահաշվարկային շուկայի մի քանի խոշոր խաղացողների համաժամանակյա և նույնաբովանդակ մերժումը, ինչը, ըստ նրանց, կարող է դիտարկվել նաև որպես մրցակցային դաշտում խնդրահարույց վարքագիծ։


Այս համատեքստում ուշագրավ է, որ վճարային ընկերությունները հայտարարում են մրցակցության հանձնաժողովին դիմելու մասին, սակայն առայժմ չեն հրապարակում, թե ինչու են հեռահաղորդակցության ոլորտի համար կիրառվել էապես ավելի բարձր տոկոսներ, քան այլ խոշոր ծառայությունների դեպքում։ Թեև ժամանակավորապես փոփոխության հետևանքները զգում են բաժանորդները, ոլորտի ներսում համոզված են, որ հարցի արմատը սպառողի շահերը չեն, այլ տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական պայմանների վերանայման անհրաժեշտությունը։ Այս իմաստով, տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե պարզապես տեխնիկական վեճ, այլ հեռահաղորդակցության ոլորտի փորձ՝ վերականգնելու շուկայական արդար հավասարակշռությունը։


Երեկ «Փաստ» թերթը դիմել է վճարահաշվարկային կազմակերպություններին՝ առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետը՝ հաշվի առնելով, որ տելեկոմները որոշակի հայտարարություններ արել են, սակայն վճարահաշվարկայինները կոնկրետ որևէ կերպ չեն արձագանքել իրենց ուղղված մեղադրանքներին: Մասնավորաբար, մեր լրագրողը երեկ զանգահարել է Telcell և EasyPay:


EasyPay-ից խոստացան կոնտակտները փոխանցել համապատասխան աշխատակցին՝ մեզ հետ կապ հաստատելու համար, սակայն մինչ թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ որևէ զանգ չստացանք: Telcell-ից պատրաստակամություն հայտնեցին՝ ներկայացնել պարզաբանումներ, մեր լրագրողը ուղարկեց համապատասխան հարցերը, սակայն դարձյալ մինչ աշխատանքային օրվա ավարտը պատասխան չստացանք:


Թե՛ նշյալ երկու կազմակերպություններից, թե՛ այլ վճարահաշվարկային ընկերություններից արձագանք ստանալու պարագայում կներկայացնենք նրանց տեսակետը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները
«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ
Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին
Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում