Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ուրեմն, Փաշինյանի իշխանությունը որոշել է խլված ՀԷՑ-ի հաշվին 50 տոկոսով զեղչել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու էլեկտրաէներգիայի ձմեռային ծախսերը: Արտաքուստ, կարծես ոչ մի վատ բան չեն արել: Բայց այնքան «ինչո՞ւ»-ների ու «բայց»-երի տեղիք են տվել, որ ավելի լավ է՝ չանեին: Երբ ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) նշում էին, որ ՀԷՑ-ը կամ այլ բան փաշինյանենց չի հետաքրքրում, այլ զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում, քպական կարկառուններն ուղիղ ստեղնաշարամարտի էին ելնում, կուրծք էին ծեծում, թե՝ «վա՜յ, էս ինչ եք ասում...»:


Լավ, եթե սա քաղաքական զեղչում չէ (այս դեպքում՝ հոսանքի ծախսերի), հապա ինչո՞ւ է միայն Գրիգոր Լուսավորիչ տաճարի հոսանքի ծախսերը զեղչվում: Ինչո՞ւ, օրինակ՝ նման մոտեցում չի ցուցաբերվում Մայր Տաճարին, այլ եկեղեցիներին: Հավատացյալ ժողովուրդն, ի՞նչ է, միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցո՞ւմ է մրսում: Այսինքն, պարզ ասած՝ ո՞րն է այս տարբերության գաղտնիքը: Մեծ գաղտնիք չկա. սա կողմնորոշումակաշառք է:


Այն իմաստով, որ քպական դարձած ինչ-որ քահանայի ասում են՝ շատ ապրես: Հնարավոր է՝ մի երկու եկեղեցի էլ նման «մեծահոգության» արժանանա, կարևորը՝ հատուկենտ տիրադավներից լինի քահանան կամ թեմի առաջնորդը: Մյուս կողմից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ֆեյսբուքյան էջում մի շնորհակալությո՜ւն են հայտնում փաշինյանական ՀԷՑին, որ էլ չասած: Հա, ու եկեղեցու էջում, ենթադրվում է՝ հոգևորական աստիճան ունեցող մեկը գրում է. «Խնդրում ենք որևէ մեկը չքաղաքականացնի հայտարարությունները։


Ով կփորձի պղտորել Մայր եկեղեցու էջը‚ կհայտնվի աղբարկղում։ Անկախ ձեր պահվածքից‚ մենք կաղոթենք ձեր համար»։ Աղբարկղի մոտ եք աղոթելո՞ւ: Քանի՞ գրոշ արժե ձեր աղոթելը, եթե մարդկանց աղբարկղով եք սպառնում: Տիպիկ քպական հոգևորականի տեքստ: Ինչ վերաբերում է չքաղաքականացնելուն, ապա... Հազիվ թե հնարավոր է էլ ավելի քաղաքականացնել մի բան, որը ոչ թե պարզապես քաղաքական է ինքնին, այլ ներծծված է քաղաքականացվածությամբ:


Իսկ թե առաջիկայում՝ ընտրությունների շեմին, ՀԷՑ-ով ինչեր են պատրաստվում անել քվե շահելու համար, պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները
«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Լատվիայում խոցված դրոնը ուկրաինական է եղել. ՊՆ-ում նշել են հավանական պատճառը
Կարևոր
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է շփվել մերձավոր ազգականների հետ․ կալանքը մնացել է ուժի մեջ
Եվս 5000 էլեկտրամոբիլ հնարավոր կլինի Հայաստան ներմուծել առանց մաքսատուրքի
Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին և Ադրբեջանին․ Զախարովան խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ռիսկերի մասին
Ռուսաստանն աշխարհում միակն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջ շղթային. Պուտին
Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձ

Լրացուցիչ նորություններ

...

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»