Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ ակնհայտ է ու անվիճելի, որ լինելու է առնվազն երկու խոշոր բևեռ՝ իշխանություն և ընդդիմություն:


Իշխանության սեգմենտում, հասկանալի է, հանդես են գալու նաև «փաշինյանական դաշտում» գործող մի քանի փոքր կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք, ինչպես ցույց են տվել նախորդ ընտրությունները, այդ թվում՝ ՏԻՄ, 5 տոկոսի հնարավորություն չունեն: Առավելագույնը՝ 1-2, մաքսիմում՝ 3 տոկոս:


Ու ընտրապայքարում ինչ-որ կերպ նրանց ներդրվելու խնդիրը ձայներ փոշիացնելն է կամ առավելագույնը ինչ-ինչ կեղծիքներով, «թվանկարչությամբ» յուրային սատելիտներից գոնե մեկին մի կերպ ԱԺ մտցնելը: Երկրորդ բևեռում, հասկանալի է, իրական, արմատական ընդդիմությունն է:


Խոսքն առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության և «Մեր ձևով» շարժման մասին է, ինչպես և մի քանի այլ կուսակցության, որոնք, հնարավոր է, հանդես գան դաշինքով: Ի լրումն այս ամենի, ի հայտ է գալիս մի երրորդ կողմ, որը, կամա թե ակամա (ուզում ենք հուսալ, որ ակամա), աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս խումբն էլ, ի դեպ, պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել:


Մի մասը, ինչպես արդեն նշել ենք, «բոլորին դեմ» անընկալելի թեզով հանդես եկողներն են, այդ թվում՝ նաև այդ թեզը որպես «ինքնալուծարվող կուսակցություն» ձևավորելու հենք վերցրած նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ այն նորից ձայների փոշիացման հարց է լուծելու, ինչը ձեռնտու է բացառապես իշխանություններին:


Թե ինչու է ձեռնտու, արդեն նախորդ հրապարակման մեջ նշել ենք: Այս շարքի երկրորդ պայմանական խմբում նրանք են, որոնք քնել, քնել են, ապա ելել ու հայտարարում են, թե այս կամ այն գործիչը, ուժը չպիտի մասնակցեն ընտրություններին:


Այս խումբն էլ հետաքրքիր է նրանով, որ թիրախավորում է հնարավոր հիմնական ուժերին ու գործիչներին, որոնք հաստատ անցողիկ շեմը հաղթահարող են, եթե չասենք՝ առնվազն միասնական ջանքերով հաղթող:


Հնարավոր է՝ այլոց չմասնակցության մասին պնդողների նպատակն այն հույսն է, որ իրենց թիրախավորած գործիչների չմասնակցելը արդեն իրենց հնարավորություն կտա որոշակի տոկոսներ հավաքել: Բայց նախ՝ դա ուղիղ գծով դեմ է ժողովրդավարության սկզբունքին: Մյուս կողմից՝ դա հենց նիկոլական դիրքորոշում է:


Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, չի բացառվում, որ այդ ճանապարհով կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը՝ ինչ-ինչ միջոցներով, Արևմուտքի անթաքույց ու ցինիկ աջակցությամբ արգելելով այս կամ այն ուժի մասնակցությունն առաջիկա ընտրություններին: Իսկ առհասարակ, ոչ մեկը չի կարող ասել ու որոշել, թե ով առաջադրվի, ով չառաջադրվի:


Տեսականորեն բոլոր նրանք, ովքեր ընտրվելու իրավունք ունեն, կարող են առաջադրվել: Ընտրողները կորոշեն, թե ում են ընտրում: Սա, իհարկե, այն պարագայում, եթե չհաշվենք իշխանությունների կողմից սպասվող ընտրակեղծիքների պարագան: Բայց դա այլ հարց է, որի դեմը պետք է առնել էլի միասնաբար, իսկ հիմա, ամեն պարագայում, կարծում ենք, չարժե տուրք տալ լատենտ իշխանական մոտեցումներին:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար
Էստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվը
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը
Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց
Գերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին
Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը
Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի
284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել
Աշխարհ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ
Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին
Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում

Լրացուցիչ նորություններ

...

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»