Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փոքր-ինչ հեռվից գանք, որքան էլ բուն խոսքը մեր այսօրվա տրագիկոմիկական իրավիճակի մասին է: Ասում են, որ տարիներ առաջ տորնադոների, փոթորիկների ու, ընդհանրապես, վատ եղանակային պայմանների համար ԱՄՆ-ում դատարան են դիմել... Աստծու դեմ:


Դատարանը հայցադիմումը չի ընդունել, բայց բավականին «շքեղ» պատճառաբանությամբ, այն է՝ «պատասխանողի հասցեն ու գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով»: Իբր, մնացածն «օ-քեյ» է, ու եթե Աստծու կոնկրետ հասցե լիներ ձեռքի տակ, միանգամից դատող էին:


Ասում են, ի վերջո, Աստծու նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Դեռ որոնում են... Այս զավեշտական, ամենայն հավանականությամբ՝ անեկդոտային «ասում են...»-ը հիշեցինք մեր օրերում ու մեր երկրում տեղի ունեցող փաստացի և միանգամայն կոնկրետ իրադարձությունների պատճառով:


Թեթևակի հիշեցնենք դեպքերի հերթականությունը:Ինչպես հայտնի է, սեփական ուխտն ուրացած, Հայ առաքելական եկեղեցուց իրենք իրենց դուրս դրած և գործնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի սպասարկմանն անցած եպիսկոպոսներից Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ (Արման) Սարոյանը Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ դեռ հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի հոգևոր պաշտոնից:


Փաշինյանը և որոշ քպական կարկառուններ շտապեցին հայտարարել, թե իրենց համար Գևորգ (Արման) Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ: Նման հայտարարություններն ինքնին ցնդաբանություն կարելի է համարել:


Իսկ եթե հուզական ընկալումները դնենք մի կողմ, ապա «չոր» իրավական տեսանկյունից Փաշինյանի ու նրա պաշտոնավոր քպականների այդ հայտարարությունները Սահմանադրությունը, երկրի սահմանադրական կարգը կոպտորեն խախտելու, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին կյանքին ու ինքնավարությանը կոպտորեն միջամտելու ակնհայտ փաստ են:


Այս մասին, ի դեպ, հայտարարել է նաև «Ամստերդամ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերությունը՝ նշելով, որ աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։


«Ամստերդամ ընդ Փարթներսը» հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։


Այլ պարագաներում իշխանությունների ու նրանց հրահանգները կատարող դատավորների, իրավապահների պահվածքն ինքնին պետք է որոշակի քրեաիրավական հետևանքներ հարուցեր:


Բայց մեր օրերի Հայաստանում օրենք և օրինականություն գոյություն ունի բացառապես ընդդիմադիրների, ոչ իշխանականների, հայ հոգևորականների համար: Իսկ իշխանավորները կարող են ցանկացած այլանդակություն և ապօրինություն անել ու անպատիժ մնալ:Հպանցիկ նկատենք միայն, որ հիշյալ նախկին հոգևորականը թե՛ ձեռնադրվել է Ամենայն հայոց նույն կաթողիկոսի կողմից, թե՛ Մասյացոտն թեմում ծառայության է նշանակվել էլի նույն Վեհափառի տնօրինությամբ:


Էլի՝ հույզերը դնենք մի կողմ. նա, ով նրան նշանակել է, նույն հոգևոր ինստիտուտն էլ նրան ազատել է այդ պաշտոնից: Ու դա իր բացառիկ և սուվերեն իրավունքն է:Բայց շարունակությունն ավելի հոգեցունց է:


Գևորգ (Արման) Սարոյանը շարունակել է ընդդիմանալ Կաթողիկոսի տնօրինությանը, բացահայտ հերձվածության է անցել (եկեղեցական, կրոնական տեսանկյունից), միացել է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ նշանակված հոգևորականի օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտողներին: Ավելին, ամենայն հավանականությամբ՝ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորով Գևորգ (Արման) Սարոյանը... դատի է տվել Վեհափառին՝ վիճարկելով նրա տնօրինությունը՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու վերաբերյալ:


Դա ինքնին ոչ միայն իրավական աբսուրդ է, այլև աբսուրդից այն կողմ է: Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրները, հոգևոր ծառայության հարցերը դատական վիճարկման առարկա չեն: Ու, ինչպես նշեցինք, նույնն են ասում բանիմաց իրավաբանները, իրավագետները:


Բայց կատարվում է մյուս հակաօրինական, հակաիրավական, ողջամտությունն ու բանականությունը արմատապես ժխտող իրադարձությունը՝ դատարանը վարույթ է ընդունում քպական նախկին եպիսկոպոսի հայցը: Ի դեպ, ժողովրդական հումորն անկասելի է. փաշինյանական դարձած եպիսկոպոսներին ժողովուրդը ոչ միայն կնքել է «տիրադավ» բնորոշմամբ, այլև ավելի սրամիտ սահմանում է տվել՝ «ՔՊիսկոպոս»:


Այդ ամենի հանրագումարում արդեն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Գևորգ Սարոյանը կարգալույծ է հռչակվում, այն է՝ դադարում է հոգևորական, առնվազն՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորական լինել: Նրան վերադարձվում է ավազանի անունը՝ Արման Սարոյան:


Սակայն նախօրեին փաշինյանական իշխանությունը կատարում է ևս մեկ պատերազմական գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դատական ակտերի կատարման ծառայությունը, չունենալով դրա ո՛չ իրավական, ո՛չ դատական, ո՛չ բարոյական իրավունքն ու իրավասությունը, փորձում է Կաթողիկոսին պարտադրել, որ, «որպես հայցի ապահովման միջոց», Հայ առաքելական եկեղեցուն դավաճանած, ավելին՝ կարգալույծ արված քաղաքացիական անձին թեմակալ առաջնորդի պաշտոնին վերադարձնել:


Այսինքն, այն նույն ժամանակ, երբ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտորեն ու առանաց աչք թարթելու ստում է եվրոպաներում, թե՝ հոգևորականների դեմ ճնշումներ չկան, ԴԱՀԿ-ը նենգաբար հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա: Դե, գումարած՝ Քննչականը:


Սա, բնականաբար, դուրս է թե՛ մարդկային, թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ ազգային բոլոր նորմերի սահմաններից: Սա աղաղակող անիրավություն է, ինքնիրավչություն, ու բացահայտ բարոյազրկության դրսևորում:


Շարունակությունը երևի այն կլինի, որ թվաբանությունից թույլ մարդիկ դատարան դիմեն, որպեսզի 5 անգամ 5-ը լինի 10, այլ ոչ թե 25, իսկ որպես «հայցի ապահովման միջոց» արգելվեն բոլոր դասագրքերը, հաշվիչները, որոնք 5x5-ը հաշվում են 25:Սարկազմը՝ սարկազմ, բայց պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ սկոմորոխային «ներկայացումը» (ԴԱՀԿ-ով, ՔԿ-ով, դատախազությունով, բանով) Փաշինյանի իշխանությունը ձեռնարկել է այն նպատակով, որ Գերագույն հոգևոր խորհրդի ու Կաթողիկոսի դեմ ինչ-որ «քրեական գործ» լինի, թեկուզ՝ ամենատխմար, ամենից ապուշ հիմնավորմամբ, ինքնին՝ հարուցողների համար ոչ միայն դժոխքի ուղեգիր, այլև հետագայում «բանտի ուղեգիր» ապահովող, բայց լինի:


Իսկ արդեն այդ «գործը» օգտագործվի՝ Ավստրիայում փետրվարին նշանակված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը տապալելու, Վեհափառին կալանավորելու, հնարավոր է նաև՝ կալանավայրում խոշտանգելու նպատակով: Փաշինյանական իշխանություններից սպասելի է ցանկացած բան: Սակայն այս ամենի մեջ կա մի կարևոր... «բայց»:


Դա այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա՝ եկեղեցատյաց, արարատուրաց, Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնել ցանկացող խումբը այդքան չկան, որ որոշեն, թե ով է Կաթողիկոս, կամ Կաթողիկոսի տնօրինություններն ընդունում են, չեն ընդունում: Ո՞վ են իրենք մեր բազմադարյա Եկեղեցու և այն առաջնորդող Վեհափառի դեմ:


Չարենցը կասեր՝ չնչին, որպես Արարատին նետված մի քար...Ի դեպ, որպես հավելում, երևի ավելորդ չէ նաև Փաշինյանի քմահաճույքները կատարող մասնակի դատավորներին, քննիչներին, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներին հիշեցնել, որ ամեն ինչի սահման պետք է լինի, նույնիսկ ծառայամտությանը. կան արժեքներ, կան կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի հատել:


Ի վերջո, որևէ իշխանություն աշխարհում հավերժ չէ, Հայաստանում՝ առավել ևս: Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Կարևոր
«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին
«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում
«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում
«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»
«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները
«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Կարևոր
«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի
Ով է ԱԳ փոխնախարարը․ մանրամասներ
Փաշինյանն այսօր շատ վտանգավոր հայտարարություն է արել․ նոր փաստաթուղթ են հեղինակելու (տեսանյութ)
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել