Ուկրաինայի բախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ, և որ «Ռուսաստանի զանգվածային հարվածները հստակ ապացույց են այն բանի, որ Կրեմլին համաձայնագրեր պետք չեն»։
Նա այս մասին ասել է հինգշաբթի՝ հունվարի 15-ին, իր երեկոյան տեսաուղերձում։
Նա հայտնել է, որ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են օդային պաշտպանությունը ամրապնդելու և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտությունը։
«Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ։ Ռուսական հրթիռները, ռուսական «Շահիդները» և Ուկրաինան ոչնչացնելու Ռուսաստանի փորձերը հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանին ընդհանրապես համաձայնագրեր պետք չեն», - ասել է երկրի նախագահը։
Նա նեղադրել է Ռուսաստանին՝ «20-30 ժամ ուկրաինացիներին առանց էլեկտրաէներգիայի թողնելու մեջ»։








