Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2023 թվականի նոյեմբերից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ։ Եվ ի վերջո, անհասկանալի է՝ թե որտեղ է թաղված շան գլուխը։ Այսինքն անհասկանալի է՝ իշխանությանն անհրաժեշտ է, որ կառույցն աշխատի, թե՞ աշխատի այն դեպքում երբ իրենց սրտի թեկնածուն կունենան միայն։ Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ընտրում է Ազգային ժողովում ձևավորված մրցութային խորհուրդը։ Թվում է, թե այդ խորհուրդը պետք է ամենաանաչառը, թափանցիկն ու հաշվետվողականը լինի, որովհետև այդքան կարևոր պաշտոնում մարդ է ընտրում, բայց արի ու տես, որ դա ամենևին էլ այդպես չէ։


Ազգային ժողովի կայքի համապատասխան բաժնում հրապարակված վերջին հայտարարությունը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին է։ Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի՝ մրցութային խորհուրդը ձևավորվում է, որն էլ ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։ ԱԺ կայքի մրցութային խորհրդի կազմ բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանոմ է, որ 22․10․2025թ․հրապարակված խորհրդի կազմն է, որն առկա է նաև ԱԺ նախագահի որոշումների բաժնում։ Նշված կազմը վերաբերում է նախորդ մրցույթին, հետևաբար այն դադարել է գոյություն ունենալ։


Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար նոր մրցութային խորհուրդ է ձևավորվում և սովորաբար որոշումը հրապարակվում է ԱԺ նախագահի որոշումներ բաժնում։ 16․12․2025 հայտարարության մեջ հղումները ևս տանում են նախորդ մրցութային խորհուրդների նախորդ որոշումներին։ Ստացվում է այնպես, որ խորհուրդ չի ձևավորվել, բայց, բավական չէ հայտարարություն է տեղադրվել, մի բան էլ ուժը կորցրած որոշումներին է հղում արվել։ Ըստ հրապարակված վերջին հայտարարության՝ նոր մրցույթի վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 07-ն էր, որից անցել է արդեն 2 օր, բայց ոչ մրցութային խորհրդի կազմն է հայտնի, ոչ գոյություն չունեցող խորհրդի որոշումներն են առկա։


Բայց արի ու տես, որ գոյություն չունեցող խորհուրդը հայտարարություն է հրապարակել։ Ի հավելումն նշենք, որ ոչ ոք այդպես էլ չիմացանք, թե 2025 թվականի նոյեմբերի 26-ի վերջնաժամկետով թափուր պաշտոնի համար մրցույթին դիմող եղել էր, թե՝ ոչ, որովհետև Աժ կայքում առ այսօր այդ ինֆոն էլ չկա։ Հարկ է նշել՝ չի բացառվում, որ սովորույթի համաձայն հետին ամսաթվով որոշումներ հրապարակվեն։


Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհուրդն առաջարկել էր Վահե Մկրտչյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացնում էր Արուսյակ Ջուլհակյանը, ով պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, թե ով է եղել մյուս թեկնածուն, եւ ինչու են հենց Վահե Մկրտչյանին ընտրել՝ այդպես էլ չպատասխանեց:


«Ժողովուրդ» օրաթերթը հաճախ է գրել, որ Արուսյակ Ջուլհակյանի եւ շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի մտերիմ կապի մասին շատերին է հայտնի. եւ թերեւս դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը Ջուլհակյանի թեթեւ ձեռքով ընկերուհու՝ Մարիամ Գալստյանի համար ոչ հաճելի անձանց չի ընտրում հանձնաժողովի անդամի պաշտոնում:


Կարճ ասած, ՔՊ-ն Արուսյակ Ջուլհակյանի դռմքով անկախ մարմինըփաստացի ղեկավարում է»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Եթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր. Ռուբինյան
Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերին
Ադրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. Վարդեւանյան
Իրենք են վիրավորական բառեր ասել, տեղից խոսացել. տեսել ե՞ք մենք հայհոյենք. Մանավազյան
Շաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում. Նարեկ Կարապետյան
Պապիկյանի հրաժարականի կարիք չկա. ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊ
Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար
«Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց». ԱԺ-ում թեժ կռիվ է եղել
Իսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների
Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի դեպքում Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը
ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը անհետացել է ռադարներից Սաուդյան Արաբիայի ափերի մոտ
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է
«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել
«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը