«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ամանորյա ուղերձ է հղել դատական նիստերի դահլիճից․
«Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք,
մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը:
Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ Թագավորի:
Իր Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ընթացքի մեջ:
Ինչպես միշտ ասել եմ` մեր երազներն ու իղձերը ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր կյանքի օրերը:
Միշտ հիշեք` հաղթանակն այլընտրանք չունի...»։








