Իսրայելի ռազմական ինքնաթիռները դեկտեմբերի 24-ի առավոտյան ավիահարվածներ են հասցրել Լիբանանի Նաբատիե շրջանի ան-Նամիրիա բնակավայրին՝ արձակելով մի քանի հրթիռներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Վադի Հումին բնակավայրին։Իսրայելական անօդաչու թռչող սարքերը նաև ինտենսիվ թռիչքներ են կատարել Դուեյր, Շարքիե և այլ բնակավայրերի վերևում։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններում «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի քանի հրթիռային արձակման կետերի:








