ԱՄՆ վարչակազմը նկատի ունի ոչ միայն Վենեսուելան, երբ քննարկում է Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ պայքարի շրջանակում ցամաքային ռազմական գործողությունների անցկացման հնարավորությունը:
Սա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայի Փալմ Բիչում լրագրողների հետ զրույցում, համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը:
«Ցանկացած վայրում, որտեղից թմրանյութեր են գալիս, ոչ միայն Վենեսուելայում», - հայտարարել է նա՝ մեկնաբանելով Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները:








