Ուկրաինայի բազմաթիվ շրջանների ուղղությամբ ռուսական զանգվածային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանի մարզում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալների՝ ռուսական կողմն օգտագործել է 635 հարվածային անօդաչու թռչող սարք և 38 հրթիռ, այդ թվում՝ 3 աերոբալիստիկ «Կինժալ» հրթիռ։
Ըստ ուկրաինական կողմի՝ վերջիններս չեն հասել նշանակետին։Ռուսական կողմը հայտնել է, որ այս հարվածը պատասխանն էր «Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Կինժալ»-ները հասել են նշանակետին։








